Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան անգամ լրատվամիջոցների մակարդակով չի անդրադարձել Ֆրանսիայի Սենատի՝ Ադրբեջանին դատապարտող նոր բանաձևի ընդունմանը

18/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, վերջինի  դեմ պատժամիջոցներ կիրառելու և Արցախի հայ բնակչության վերադարձի մասին նոր բանաձև: Նիստին ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ Սենատն այս բանաձևով աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, «վճռականորեն» դատապարտում է Ադրբեջանի կողմից, իր դաշնակիցների աջակցությամբ, 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ ստեղծելով  այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։ Իրավունք է վերապահում Հայաստանին պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և  ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով, կոչ է անում Ադրբեջանին և նրա դաշնակիցներին անհապաղ և անվերապահ դուրս բերել իրենց զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

 Բանաձևը ընդգրկուն է, կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումն ու գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար, կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Թերևս վերոիշյալ դրույթներից պետք է առանձնացնել Հայաստանին ռազմական օգնություն և  տեխնիկա մատակարարելու՝ Ֆրանսիայի կառավարության որոշումը ողջունելու Սենատի մոտեցումը: Ի դեպ՝ այս հանգամանքը հենց հունվարի 17-ին ընդգծել է “IRNA” գործակալությունը՝ դա պայմանավորելով  Հայաստանին պաշտպանական սարքավորումներ և ռազմական տեխնիկա տրամադրելու միջոցով Ադրբեջանի հնարավոր ագրեսիան և տարածքային ամբողջականության ոտնահարումները կասեցնելու անհրաժեշտությամբ:

Թվում էր, թե Սենատի բանաձևում Հայաստանին վերապահվող «իր տարածքային ամբողջականությունն  ու անվտանգությունը ռազմական ճանապարհով ապահովելու և պաշտպանելու» իրավունքը, Էրդողանի գլխավորությամբ հավասարակշռությունից կհանի Թուրքիայի ղեկավարներին: Նրանք դեռ մի կողմ, նույնիսկ թուրքական թերթերը, դրսևորելով «օրինակելի» զսպվածություն, ողջամտորեն շրջանցեցին ֆրասիական Սենատի բանաձևը:

Համենայն դեպս, հոդվածը գրի առնելու պահին թուրքական կողմը, թեկուզ մամուլի մակարդակով, բանաձևին որևէ արձագանք դեռ չէր տվել: Ընդ որում՝ Ֆրանսիայի Սենատը, 2020 թ. նոյեմբերի 10-ի չարաբաստիկ եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 26-ին ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, իսկ ընթացիկ տարվա հունվարի 11-ին Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանին զինելու մեջ մեղադրել Ֆրանսիային: Նա,  «գորշ գայլերի» երբեմնի խոսափող «Ենիչաղ» թերթի վկայությամբ, ասել է. «Հայաստանին զինելու նպատակը Ադրբեջանին մշտապես ճնշման տակ պահելու նկրտումն է: Ցավոք, դրանում Ֆրանսիան առաջամարտիկի դեր է ստանձնել: Նա զինելու, աջակցելու միջոցով Հայաստանին պատրաստում է առաջիկա նոր պատերազմին: Այդ իսկ պատճառով ֆրանսիական քաղաքականությունը Կովկասում լարվածության անսպառ աղբյուր է դարձել: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում ես առավելապես հեռախոսով դիմել եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Դա տրամաբանական է: Եթե մեր եկիրը կանգնի նոր դժվարության առջև, ապա ես առաջինը  կդիմեմ նախագահ Էրդողանին»:

Հակոբ Չաքրյան, թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռադիոանոնս․ «Ազգ» շաբաթաթերթ, 18.01.24

Հաջորդ գրառումը

Վարդան Օսկանյանը կհամակարգի Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախումբը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025
Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025
Հաջորդ գրառումը

Վարդան Օսկանյանը կհամակարգի Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախումբը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական...

ԿարդալDetails

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական