Նոյեմբերին 28-ին թուրքական «yigilcaninsesi.net» կայքէջն է գրել դրա մասին։
«Պարզվեց, որ այցելուներին դամբարան փոխադրող ավտոբուսը գողացված է» վերագրով հոդվածը գրի է առել Իրֆան Դենիզը: Նախքան հոդվածին անդրադառնալը, նշենք որ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը 1882 թ. ծնվել է Սալոնիկում և մահացել 1938 թ. նոյեմբերի 10-ին լյարդի ցիռոզից Ստամբուլի Դոլմա Բահչե պալատում: Նրա աճյունը զմռսել և պահել են ազգագրական թանգարանում, մինչև Անկարայում համապատասխան դամբարանի կառուցումը: Մինչ կառուցմանն անդրադառնալը, նշենք, որ Աթաթուրք (թուրքերի հայր) ազգանունը նրան 1934 թ. նոյեմբերի 24-ին շնորհել է Թուրքիայի ազգային մեծ ժողովը, երկրում ազգանվան մասին օրենքի ընդունումից 5 ամիս հետո:
Գալով դամբարանին՝ դրա շինարարությունը սկսել է 1944-ին և տևել է 9 տարի, որից հետո Աթաթուրքի աճյունը տեղափոխել են Անկարա:
Որքան էլ նախագահ Էրդողանի իսլամետ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության ավելի քան 18 տարվա միանձնյա իշխանության տարիներին Աթաթուրքի անձի պաշտամունքը թուլացած լինի երկրում, այնուամենայնիվ, շարունակվում են տուրերի կազմակերպումը դեպի դամբարան և այն ամենապահանջված տուրերից է համարվում :
Պահանջարկը հատկապես աճում է պետական այնպիսի տոներին, ինչպիսիք են ապրիլի 23-ի «Ազգային ինքնիշխանության և երեխաների», մայիսի 19-ի «Սպորտի, երիտասարդության և Աթաթուրքի հիշատակման» և հոկտեմբերի 29-ի «Անկախության» տոներն ու նոյեմբերի 10-ին նրա մահվան օրը:
Նոյեմբերին 28-ին, սակայն, ինչպես «yigilcaninsesi.net» կայքէջն է պարզել, այցելուներին դամբարան են փոխադրել գողացված ավտոբուսով, որը կայքի հեղինակ Իրֆան Դենիզը ներկայացնում է իբրև սրբապղծություն: Ահա թե ինչ է գրել նա.
«Միջադեպը գիշերվա կեսին բացահայտվել է Ինեգյոլ քաղաքի վարչական տարածքում: Բուրսա նահանգի Նիլուֆեր գավառում դեպի Աթաթուրքի դամբարան կազմակերպված տուրի 40 մասնակից նոյեմբերի 28-ին ուղևորվել է Անկարա: Երբ նրանք հասել են Ինեգյոլ, շրջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հանկարծ կանգնեցրել են ավտոբուսը և պարզել է, որ դա մեկ շաբաթ առաջ գողացված է Վանում: Ողևորներին իջեցրել են ավտեբուսից, իսկ վարորդին ձերբակալել: Ողևորները բուռն հակազդեցությամբ արձագանքել են սկանդալային այս խայտառակությանը։ Տուրի կազմակերպիչ ընկերությունը հատկացրել է մեկ այլ մեքենա, որը նրանց տուն է հասցրել»:
Հակոբ Չաքրյան