Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թուրքիայի նոր արտգործնախարարը կայցելի Ադրբեջան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի ԱԳ նոր նախարար Հաքան Ֆիդանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ ու հրավիրել է այցելել Բաքու։

Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Բայրամովին «շնորհավորանքի և բարի խոսքերի համար ու սիրով ընդունել» հրավերը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ պաշտոնյաները հեռախոսազրույց են ունեցել։

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև «եղբայրական, բարեկամական ու ռազմավարական գործընկերության տարբեր ասպեկտների, տարածաշրջանային խնդիրների շուրջ»։