Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թուրքիայի արևելքում նորից երկրաշարժ է եղել

Փետրվարի 24-ին 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելքում։

Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Սիվաս քաղաքի շրջանում: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին 7,8 և 7,7 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել, որոնք ուղեկցվել են հզոր հետցնցումներով: Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայի արաբական հանրապետությունում։