Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական բարեկամության գինը Սյունիքի հայաթափումն է. Վարդան Բալյան

16/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմաբան Վարդան Բալյանը գրում է. «1918 թվականի օգոստոսի 28-ին Երևան է ժամանում Կովկասյան ռազմաճակատում թուրքական զորքերի հրամանատար Խալիլ փաշան ՝ Կովկասում գերմանական ռազմական առաքելության ղեկավար գեներալ Կրեսս ֆոն Կրեսսենշտայնի, Ավստրո-Հունգարական կայսրության ներկայացուցիչ Ֆալկերշտեյնի, Վրաստանում Հայաստանի ներկայացուցիչ Ա. Ջամալյանի ու մի խումբ հայ հասարակական գործիչների ուղեկցությամբ: Գերմանացիների խորհրդով պատվիրակությանը կառամատույցում զինվորական նվագախմբով և պատվո պահակախմբով դիմավորում են ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը, գեներոլ Սիլիկյանը, Երևանի պարետ, դերասան Արշավիր Շահխաթունին:

Խալիլը հայտնի էր որպես ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի ընկեր: Երկու նախկին ընկերները իրար հանդիպում են ժպտադեմ, ջերմորեն՝ բարեկամական ձեռքսեղմումից հետո գրկախառնվելով:

Ի պատիվ բարձր հյուրերի կառավարության կողմից հանդիսավոր ճաշ է տրվում, որին մասնակցում են բոլոր մինիստրները, Ազգային խորհրդի նախագահը, կարճ ասած երկրի բարձրագույն ղեկավարությունն ամբողջ կազմով: Զինվորական նվագակցությամբ հանդիսավոր ճաշատոնը ընդմիջվում էր թուրքական ղեկավարության մեծարման կենացներով, իսկ ճաշի ավարտից հետո հյուրանոցից դուրս եկող բարձր հյուրերին դռների մոտ որոտընդոստ ծափերով ու բացականչություններով դիմավորեց հյուրանոցի մոտ հավաքված մարդկանց մեծ բազմությունը: Հաջորդ օրը դեսպանությունն այցելում է Էջմիածին, հանդիպում Հայոց կաթողիկոսի հետ…

Նորանկախ Հայաստանի Հանրապետութոյւն ժամանած թուրքերը Երևանում մեր երկրի ղեկավարության հետ քննարկում են Ադրբեջանին անցած Ջևանշիրի ու Վարանդայի փոխանակումը Զանգեզուրի ու Մեղրիի հետ, ըստ որում, թուրքերն առաջարկում էին, իսկ փաստացի պահանջում էին դատարկել Զանգեզուրը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անկախությունից ի վեր, հայ ժողովրդի ամենամեծ թալանչին Նիկոլ Փաշինյանն է. Հովհաննես Ավետիսյան

Հաջորդ գրառումը

Ավետիք ջան, մնաս լույսերի մեջ, հիշատակդ թող միշտ վառ լինի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ավետիք ջան, մնաս լույսերի մեջ, հիշատակդ թող միշտ վառ լինի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական