Օգոստոսի 11-ին` ժամը 23։30-ի սահմանում, ոստիկանությունն «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արմավիրի մարզի բնակիչներ են՝ 42-ամյա Ռ. Մակարյանը, 85-ամյա Շ. Ասատրյանը, 75-ամյա Ֆ. Առաքելյանը, 21-ամյա Ա. Բարոյանը, 30-ամյա Մ. Խաչատրյանը, 26-ամյա Հ. Խաչատրյանը, 24-ամյա Գ. Մուրադյանը, 46-ամյա Վ. Տեփանոսյանը և 42-ամյա Մ. Բարսեղյանը։ Վերջիններս հիվանդանոցում հայտնել են, որ իրենք թունավորվել են ջրից։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։