Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թույլ տալ Աշոտ Մինասյանին և Առուշ Առուշանյանին Սուրբ Ծնունդն ու Ամանորը նշել սեփական հարկի տակ

21/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը կոչով դիմել է ՀՀ դատաիրավական համակարգին.

«Հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման ծանրագույն ժամանակահատվածում, երբ թվում է՝ ավելի քան երբևէ, պետք է բռունցք դառնայինք և միասնաբար պայքարեինք՝ ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանին բաժին հասած դժվարությունները հաղթահարելու և մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար, մենք ականատես ենք լինում հող հայրենին պաշտպանելու հարցում իրենց պատրաստակամությամբ և սկզբունքայնությամբ աչքի ընկած արժանապատիվ հայորդիների  նկատմամբ իրականացվող շղթայական հետապնդումների: Ուստի մեզ խորապես մտահոգում են աստվածաշունչ «Մի՛ փոփոխիր  քո  հայրերի  հաստատած  հավիտենական  սահմանները» պատգամին հավատարիմ մեր հավատավոր զավակների նկատմամբ ՀՀ դատաիրավական համակարգի կողմից շարունակ ցուցաբերվող ընտրովի մոտեցումները:

Խոսքը մասնավորապես Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հանդեպ իրականացվող բացահայտ ճնշումների մասին է, որոնց նպատակն է լռեցնել իշխանության ընդդիմախոսներին և նրանց թույլ չտալ համայքների բնակչության հետ ամուր կանգնել հայրենի հողի պաշտպանության դիրքերում:

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով այն փաստը, որ մեր երկիրը մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ՝ իբրև բարի կամքի դրսևորում ազատ արձակելով նրանց՝ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը հույս է փայփայում, որ մեր դատական համակարգում կգտնվեն հավատավոր քրիստոնյաներ, որոնք, քրիստոնեական նույնպիսի  մարդասիրությամբ լցված, օրենքների արդարացի կատարմանը հետևելով,  Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ   հնարավորություն կտան նաև հայրենի հողի համար պայքար մղած հայորդիներին գալիք տոները նշելու իրենց տանը ընտանքի ջերմությամբ շրջապատված ճիշտ այնպես, ինչպես մեր հող ներխուժած  դիվերսանտներին շնորհվեց ազատությունը վայելելու ու ընտանեկան ջերմությունը զգալու պարգևը:

Աղոթքով հայցում ենք, որ Բարձրյալ Տերը մարդասիրությամբ ու արդարամտությամբ լցնի պետական այրերի սրտերն ու մտքերը, որպեսզի մեր երկրում ամրանան արդարությունը, խաղաղությունը, քրիստոսապատվեր սերն ու հայրենիքին պատուհասած հերթական վտանգին միասնաբար դիմակայելու ձգտումը: ԱՄԵՆ:

Սիրով և հույսով լեցուն՝

Սյունյաց թեմ

Հ.Գ. Սա քաղաքական հայտարարություն չէ, այլ մարդասիրական և  ազգասիրական կոչ՝ հանուն արդարության, հավասարության, համերաշխության, խաղաղության և միասնության»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում աջակցում են կայունության պահպանմանը. Պուտին

Հաջորդ գրառումը

Փաշինյանը կհայտարարի, որ թալիբներն իր ամենալավ բարեկամներն են, եթե նրանք ասեն, որ պատրաստ են օգնել ևս 5 րոպե ավել մնա իշխանության, սա է այս մարդու էությունը. Վահե Հակոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
Նորություններ

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը կհայտարարի, որ թալիբներն իր ամենալավ բարեկամներն են, եթե նրանք ասեն, որ պատրաստ են օգնել ևս 5 րոպե ավել մնա իշխանության, սա է այս մարդու էությունը. Վահե Հակոբյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Սահմանադրությունն աղբաման ուղարկածները խոսում են ժողովրդավարությունից և օրինականությունից, իսկ իրենց...

ԿարդալDetails

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական