Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Tulsi Gabbard Թուլսի Գաբբարդ՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն

Tulsi Gabbard Թուլսի Գաբբարդ՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն

Թուլսի Գաբբարդը պետք է հրապարակավ բացահայտի Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ սպասվող պատերազմի վերաբերյալ հետախուզական տվյալները

16/03/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու 2022 թվականի փետրվարյան պլանը ներառում էր կեղծ դրոշի գործողություն, որը պետք է երևար որպես ուկրաինական հարձակում ռուսական շահերի վրա, որին պետք է հաջորդեր պատժիչ ներխուժումը՝ ուկրաինացիներին ճնշելու համար։ Երբ Պուտինի զորքերը պատրաստ էին ներխուժման, նա պետք է ներկայացներ վերջնագիր, ապա հասցներ կործանիչ հարված։

Նրա այս ծրագրի ձախողման հիմնական պատճառներից մեկը Սպիտակ տան կողմից հետախուզական տվյալների արտահոսքն էր, որը բացահայտեց ինչպես կեղծ դրոշի գործողությունը, այնպես էլ ռուսական զորքերի մոբիլիզացիան։ Ռուսաստանը, իհարկե, կարողացավ ներխուժել, բայց չկարողացավ արդարության շղարշի տակ թաքցնել իր ագրեսիան։ Միաժամանակ, ԱՄՆ հետախուզության նախազգուշացումը Ուկրաինային թույլ տվեց կազմակերպել իր պաշտպանությունը։

Այժմ նույն իրավիճակն է կրկնվում։ Ադրբեջանը, նվաճելով և էթնիկ զտումների ենթարկելով հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը, կորցրեց Հայաստանի դեմ իր հրապարակային casus belli-ն (պատերազմ սկսելու հիմք)։ Սակայն սա միշտ էլ պարզապես դիվանագետներին կերակրելու համար ստեղծված պատրվակ էր։ Ադրբեջանի խնդիրը Հայաստանի հետ ոչ թե որևէ պատմական բողոք է, այլ՝ գաղափարական։

Ինչպես Պուտինը չի կարող ընդունել Ուկրաինայի գոյությունը որպես մշակույթ կամ ազգ, առավել ևս՝ որպես անկախ երկիր, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ մարդ, որի հայրը ավագ ԿԳԲ-ական էր և որը մեծացել է Պուտինի շրջապատում, չի կարող հանդուրժել հայկական մշակույթը, պետականությունը, նույնիսկ հայերի գոյությունը։

Կան բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են, որ մոտալուտ է Ադրբեջանի ներխուժումը Հայաստան, չնայած խոսակցություններին այն մասին, թե իբր Հայաստանը համաձայնել է վերջնական խաղաղության պայմանագրին։ Ադրբեջանի և Թուրքիայի պետական լրատվամիջոցները՝ թե՛ ռուսերեն, թե՛ թուրքերեն, լի են հրապարակումներով իբր հայկական սադրանքների և Հայաստանի սպասվող հարձակման մասին, ինչը Անկարան ու Բաքուն օգտագործում են՝ սեփական հանրային կարծիքը նախապատրաստելու իրենց պատասխանին։

Խնդիրը ոչ միայն մեդիայում տարածվող քարոզչական պատմություններն են, այլ նաև զորքերի տեղաշարժերը։ Նախքան 2020 թվականի Արցախյան պատերազմը, Ադրբեջանը «զոնդաժ» էր անում՝ զորքերի տեղաշարժերով և մինչև չորս օր տևող սադրանքներով։ ԱՄՆ հետախուզությունը այլևս այս քայլերը չի դիտարկում որպես պատահական, և հիմա, երբ դրանք կրկնվում են, ավելի լուրջ է վերաբերվում դրանց։

Ադրբեջանի աճող հռետորաբանությունը՝ Հայաստանը որպես Ադրբեջանի պատմական տարածք ներկայացնելու մասին և այն «Արևմտյան Ադրբեջան» անվանելը, արտացոլում է Պուտինի ոչնչացնող հռետորաբանությունը Ուկրաինայի վերաբերյալ, ինչպես նաև նախկին դիկտատոր Սադամ Հուսեյնի հայտարարությունները՝ Քուվեյթի ներխուժման նախաշեմին։

2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ Թուլսի Գաբբարդը, որը ներկայումս Դոնալդ Թրամփի ազգային հետախուզության տնօրենն է, ճանաչում էր այն սպառնալիքները, որոնց բախվում էր Հայաստանը։ Որպես կոնգրեսական՝ նա ոչ միայն այցելել էր Հայաստան, այլև Լեռնային Ղարաբաղ։ Վերադառնալով Կոնգրես՝ նա հայտարարել էր. «Ցեղասպանությունը ժխտող Թուրքիան նորից այն իրականացնելու վախ չունի»։

Նա այն ժամանակ ճիշտ էր, և այժմ պետք է կրկին ճիշտ քայլ անի։

Ադրբեջանի նախապատրաստվող ներխուժումը՝ Հայաստանը քարտեզից ջնջելու նպատակով, Թրամփի վարչակազմի առաջին մեծ փորձությունն է կրոնական ազատությունների պաշտպանության հարցում։ Թրամփը գուցե չցանկանա ամերիկյան զորքեր ուղարկել Հայաստան, ինչպես որ չցանկացավ Ուկրաինայի դեպքում, բայց նա կարող է օգնել Հայաստանին և պաշտպանել նրա հնագույն քրիստոնեական համայնքը՝ հրապարակելով հետախուզական տվյալները, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի պատերազմի նախապատրաստությունները։

Սա կբարձրացնի իրազեկվածությունը, կփոխանցի Ալիևին, որ նա չի կարող գործել մթության մեջ, և, հուսով ենք, միջազգային ճնշում կստեղծի՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել իր մոբիլիզացիան և զինաթափվել։

✍🏻 Մայքլ Ռուբին

📝 Աղբյուրը` American Enterprise Institute

©️#ՓԱԿԱԳԻԾ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄՊՀ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենին

Հաջորդ գրառումը

Ես խնդրեցի Վերոնիկային` կնոջս, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է. Ռուբեն Վարդանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025
Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025
Հաջորդ գրառումը

Ես խնդրեցի Վերոնիկային` կնոջս, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է. Ռուբեն Վարդանյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական