Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թեհրանը «Զանգեզուրի» միջանցքի առնչությամբ ավելի կոշտ  դիրքորոշում ունի, քան Հայաստանը»

16/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրում է թուրքական իշխանամետ «Ենի Շաֆաք» թերթը

Իրանի հայամետ ամեն մի նախաձեռնություն հավասարակշռությունից հանում է Թուրքիային, Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու նախաձեռնութունը՝ առավել ևս: Ընդ որում դեռ որևէ հյուպատոսարան չի բացվել, պարզապես Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ինչպես նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին նշում էր Pars Today-ը, Երևանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին հանդիպելուց հետո ասել է. «Այսօր մենք հայտարարեցինք Թեհրանի համաձայնությունը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող  Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ, և հուսով ենք, որ Թավրիզում իմ գործընկերոջ ներկայությամբ ականատես կլինենք դրա պաշտոնական բացմանը»։

Այս հայտարարությանը, թեկուզ ուշացումով, բուռն հակազդեցությամբ են արձագանքել  թուրքական թերթերը:

Մենք նախըտրեցինք ներկայացնել «Ենի Շաֆաք»-ինը, այն առումով, որ այն  իշխանամետ է, երկրում ավելի քան 20 տարի միանձնյա իշխող «Արդարություն և բարգավաճում» կուսակցության խոսափող նաև իսլամամետ, հետևաբար արտահայտում է նախագահ Էրդողանի տեսակատը:

Ահա թե «Լարվածությունը սրող քայլ Իրանից. Թավրիզում Հայաստանի հյուպատոսարանն են բացում» խորագրով հոդվածում ինչ է գրել «Ենի Շաֆաք»-ը հունվարի 9-ի համարում, որը նույն օրն արտատպել էր Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջը.

«Իրանի և Հայաստանի արտգործնախարարների՝ դեկտեմբերի 27-ին կայացած հանդիպման ժամանակ կողմերն Ադրբեջանի գլխավորությամբ թյուրքական ողջ աշխարհին մոտիկից հետաքրքրող զարմանալի մի որոշում են ընդունել: Ըստ որոշման՝ բնակչության 95 %-ը թյուրքերից բաղկացած Իրանի Թավրիզ քաղաքում Հայաստանը հյուպատոսարան է բացում: Հյուպատոսարանի համար հենց թյուրքերով բնակեցված Թավրիզի ընտրությունը թյուրքական աշխարհին հասցեագրված լուրջ ազդանշան է, որովհետև Թեհրանի վարչակարգը տարիներ շարունակ մերժել, ապա մեծ դժվարությամբ միայն արձագանքել էր Ադրբեջանի համանման պահանջին:

Թավրիզում Հայաստանի հյուպատոսարան բացելու որոշման մասին Թեհրանի արած պաշտոնական հայտարարությունը տարածաշրջանում անկասկած կսրի լարվածությունը:

Բացումը, ինչպես Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն է նշել, տեղի կունենա հունվարին:

Ուշագրավ պայմանավորվածություն ղարաբաղյան հաղթանակից հետո

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հունվարի մեկին, անդրադառնալով հյուպատոսարանի բացման հարցին, ընդգծեց Հայաստանի և Իրանի միջև  նախապես ստորագրված համաձայնագրի առկայությունը, որտեղ նշված է. «Թավրիզում հայկական կողմը կունենա իր հյուպատոսությունը»:

Այդ հմաձայնագիրը, որի մասին մատնանշում է խոսնակը, ստորագրվել է դեռևս Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո:

Դիվանագիտական շփումների աշխուժացում Իրանի և Հայաստանի միջև

Ղարաբաղյան պատերազմում Հայաստանին սատարող Իրանը միշտ էլ հակադրվել է օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրման միջոցով տարածաշրջանում առկա հավասարակշռությունները վերականգնելու դրսևորումներին:

Դիվանագիտական շփումները Իրանի և Հայաստանի միջև աշխուժացել են 2021-ին:

Աշխուժացման առաջին քայլը Իրանն է ձեռնարկել

Կողմերը հյուպատոսություններ փոխանակելու որոշումը կայացրել են երկու երկրների արտգործնախարարնեի՝ 2021 թ. դեկտեմբերին տեղի ունացած հանդիպումների ընթացքում, որի նախաձեռնությունը պատկանում է Իրանին:

  2022-ին արդեն նրանք Կապանում ձեռնամուխ են եղել հյոպատոսական գործունեության:

Հատկանշական է, որ Իրանի կողմից իբրև հյուպատոսարանի տեղակայման վայր ընտրված Կապան քաղաքը հենց Ադրբեջանի սահմանին է:

Թավրիզը 95 %-ով թյուրքերով է բնակեցված

Թավրիզում հայկական գլխավոր հյուպատոսարանի բացումը բխում է կողմերի միջև ձեռք բերված նշյալ համաձայնագրից և համարվում դրա երկրորդ քայլը: Ենթադրվում է, որ դա տեղի ունենա հունվարին:

Կամրապնդվեն սահմանային կապերը Հայաստանի հետ

Իրանի արտգործնախարարի և արտգործնախարարության խոսնակի «Թավրիզում Հայաստանի հյուպատոսություն բացելու» հաջորդական հայտարարություններից հետո, մեկ այլ հայտարարություն էլ արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

 Նա Հանրային հեռուստատեսության էկրանից ասաց, որ Կապանում Իրանի հյուպատոսարանի բացումից հետո Հայաստանն էլ, բացելով գլխավոր հյուպատոսություն Թավրիզում, ամրապնդելու է երկու երկրների սահմանային կապերը և խթանելու է առևտրական երկկողմ կապերի հետագա զարգացումը:

Չեն կարողանում հաշտվել ղարաբաղյան հաղթանակի հետ

Հայաստանում Իրանի դեսպանը, նկատի ունենալով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների ազատագրումը, ասաց. «Տարածաշրջանում դեմ ենք սահմանների փոփոխությանը: Դա երկրի բարձրագույն մակարդակով արտահայտված «կարմիր գիծն»  է,  և ոչ ոք չի կարող ստիպել մեզ փոխելու մեր այս մոտեցումը» :

Իրանն ի սկզբանե մտահոգված է

Ղարաբաղյան հաղթանակից հետո Իրանը մերժում է Միջին Ասիային և թյուրքական ողջ աշխարհին անմիջականորեն հետաքրքրող միջանքների բացումը: Դա հատկապես վերաբերում է «Զանգեզուրի» միջանցքին, որի առնչությամբ Թեհրանն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել, քան Հայաստանը:

Այն փաստը, որ «Զանգեզուրի» միջանցքը հաղորդակցության համաթյուրքական գիծ է ստեղծելու և Թուրքիան այդ միջանցքով ցամաքային ուղիղ կապ է հաստատելու Ադրբեջանի հետ, հենց սկզբից լուրջ մտահոգության է պատճառ է դարձել Իրանի համար:

Թավրիզին առնչվող որոշումը՝ յուրատեսակ ուղերձ թյուրքական աշխարհին

Թեհրանի վարչակարգը, հակադրվելով հանդերձ «Զանգեզուրի» միջանցքին, աշխուժացնում է Հայաստանի հետ դիվանագիտական շփումներն Ադրբեջանի սահմաններում և երկրի ազերի թյուրքերով բնակեցված հատվածներում, ինչը չի վրիպել մեր ուշադրությունից:

Նա Ադրբեջանի սահմանը դիտում է որպես հակադրության կենտրոն՝ ընդդեմ «Զանգեզուրի» միջանցքին:

Այսպիսով,  Կապանում և Թավրիզում երկու երկրների փոխադարձաբար բացվող հյուպատոսարանները ինքնաբերաբար ստանում են թյուրքական աշխարհին հասցեագրված յուրատեսակ ուղերձի բնույթ: 

Ի դեպ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանը ռազմական աջակցություն է տվել Հայաստանին և Ադրբեջանի սահմանի երկայնքով զորավարժություններ է իրականացրել, իսկ երբ Թավրիզի ազերի թյուքերը ցույցերով փորձել են հազդել այդ ամենին, Իրանը բիրտ ուժի միջով  վճռականորեն ճնշել է ցուցարարներին»:

Հակոբ Չաքրյան, թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շտապօգնության բժշկի վրա հարձակված եղբայրները ձերբակալվել են

Հաջորդ գրառումը

«Հանրային ձայն» կուսակցության անդամները ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որևէ քննարկման չեն մասնակցել

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանցի զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար

20/05/2025
Նորություններ

Քաղաքացիներին պետք է բովանդակություն մատուցվի, ոչ թե ծեծկռտուք, ղալմաղալ ու բազար. Սուրեն Գրիգորյանը՝ լրագրողներին ավագանու դահլիճ չթողնելու մասին

20/05/2025
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ

20/05/2025
Նորություններ

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

20/05/2025
Հաջորդ գրառումը

«Հանրային ձայն» կուսակցության անդամները ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որևէ քննարկման չեն մասնակցել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ադրբեջանցի զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար

20/05/2025

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է. «Վերջերս մի ուշագրավ հոդված էր հրապարակվել Oc-Media կայքում, ըստ որի Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները հայտնում...

ԿարդալDetails

Քաղաքացիներին պետք է բովանդակություն մատուցվի, ոչ թե ծեծկռտուք, ղալմաղալ ու բազար. Սուրեն Գրիգորյանը՝ լրագրողներին ավագանու դահլիճ չթողնելու մասին

20/05/2025

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ

20/05/2025

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

20/05/2025

Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական