Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թբիլիսիում բողոքի ցույցը նորից է սկսվել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կրկին բողոքի ցույցեր են սկսվել։

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ  Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, արգելափակված է ավտոմեքենաների երթեւեկությունը։

Ոստիկանության կողմից փակվել են նաև Չիտաձեի և Չիչինաձեի փողոցները. այդտեղ երթևեկությունը սահմանափակ է։

Խորհրդարանի շենքի մոտ հավաքված հանրահավաքի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն ինը օր։