Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թբիլիսին ու Բաքուն նոր մաքսակետ են կառուցում

Վրաստանի և Ադրբեջանի միջև նոր համատեղ մաքսակետ կկառուցվի. նշված է Վրաստանի կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ վարչապետի զեկույցում:

Համաձայն զեկույցի՝ համատեղ մաքսակետի  նախագիծն իրականացնելու համար ստեղծվել է Վրաստան-Ադրբեջան համատեղ միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի շրջանակներում տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ և համաձայնեցվել է համաձայնագրի նախագիծը։

Փաստաթղթի համաձայն՝ այս փուլում մշակվում է ճարտարապետական ​​նախագիծը։