Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի ռուս գիտնականները պարզել են, որ ալկոհոլիզմի հաբերը օգնում են կորոնավիրուսի բուժման հարցում:
Խոսքը դիսուլֆիրամի մասին է, որի ակտիվ բաղադրիչը ածխածնի, ջրածնի, ազոտի և ծծմբի միացություն է: Դեղամիջոցն արգելափակում է լյարդում հատուկ ֆերմենտի արտադրությունը, որը պատասխանատու է ալկոհոլի՝ ածխաթթու գազի և ջրի տրոհման համար, ինչի արդյունքում ացետալդեհիդ է կուտակում մարդու օրգանիզմում և տեղի է ունենում թունավորում, գրում է Life-ը։ Գիտնականները պարզել են, որ դիսուլֆիրամը հաղթում է COVID-19-ը նույն սկզբունքով: