Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ընդդիմության բացարձակ մեծամասնությունն ամեն ինչից խոսում է, բացի Նիկոլին հեռացնելու իրական ծրագրերից, մինչդեռ, միակ թեման պետք է իմպիչմենտը լիներ»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

18/09/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Տեր Արամ քահանա Ասատրյանի ու Մկրտիչ Արզումանյանի՝ վերջին շրջանում ի ցույց դրված իշխանահաճո վարքագիծը պատահականություն չէ։ Դա հասարակական ավելի լայն շերտերում դրսևորվող գործընթացի արտահայտություն է. տեսնելով, որ իշխանությունն ուժեղանում է, վստահ քայլերով գնում դեպի ընտրություններ՝ մարդիկ սկսում են պատրաստվել ապագա իրողություններին։ Գնացեք մարզեր ու տեսեք, թե ինչ է կատարվում։

Գնացեք և տեսեք, թե որքան մարդ է սկսել ՔՊ-ի օգտին աշխատել՝ հուսալով, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրենց էլ մի բան բաժին կհասնի։

Նիկոլը լավ գիտի, թե ինչ է անում։ Իմացածն էլ լավ է անում։

Իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը։ Ամեն ինչով՝ բացի Նիկոլին իշխանազրկելուց։ Թողնես օրերով ու շաբաթներով Մկոյին կքննադատեն ու խայտառակեն, հետո Տեր Արամին, հետո մեկ ուրիշի։

Քիչ առաջ էլ տեսա, որ ուրախության նոր առիթ ենք ստացել՝ ինչ-որ մեկին արձակուրդ են ուղարկել… Հրաշալի։ Ընդդիմության բացարձակ մեծամասնությունն ամեն ինչից խոսում է, բացի Նիկոլին հեռացնելու իրական ծրագրերից։

Մինչդեռ, այսօրվա միակ, կրկնում եմ՝ ՄԻԱԿ թեման պետք է իմպիչմենտը լիներ։ Պետք է սպասվող խորհրդարանական լսումները լինեին, դրան հետևող հնարավոր զարգացումները։ Մնացած բոլոր թեմաները պետք է տեղավորվեն և/կամ բխեցվեն այս գլխավոր օրակարգի տրամաբանությունից։ Ի՞նչ Մկո, ի՞նչ Տեր Արամ… Ինչի՞ մասին եք ամբողջ օրը խոսում, հարգելի գործընկերներ։

Հասկանում եմ՝ կոմֆորմիստ հոգևորականին ու դերասանին հեշտ է խայտառակելը, նրանց ֆոնին ակտիվ ու սկզբունքային գործիչ լինելը (կներեք, որ ստիպված եմ այսպես ասել), բայց եկեք խոստովանենք, որ դա էլ է փախուստի ձև։ Իրական պայքարից փախուստի ձև։ Փոխանակ Նիկոլի դեմ գործենք (այդ թվում և ես), հաճախ նրա դրսևորումների դեմ ենք կռիվ տալիս։ Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց։

Ի դեպ, հետաքրքիր է՝ Տեր Արամը կարգալույծ կարվի, թե՞ ոչ։ Չնայած՝ մինչ օրս եթե դեռ եկեղեցում է, արդեն իսկ շատ բան է պարզ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեք հաջողելու ու չենք ներելու. Հայկ Դեմոյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանական իշխանությունը գնում է բանակի ավիրման ճանապարհով. Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

20/09/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանական իշխանությունը գնում է բանակի ավիրման ճանապարհով. Փաշինյանը երկիրը վերածում է մանրադրամի. Տիգրան Աբրահամյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական...

ԿարդալDetails

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025

Ըստ Քպ հռչակագրի՝ ունենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն

20/09/2025

ՀՀ-ի մի հատվածն ինձ դավաճան էր ասում, իսկ տոլմա փաթաթող սնուցող մայրերը շնորհակալություն էին հայտնում. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական