Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մասնակցությամբ. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Անդրադառնալով Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելու Թուրքիայի ծրագրերին՝ Էրդողանը նշել է. «Անկարան կողմ է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի համատեղ քայլերին»։
Էրդողանը այս կապակցությամբ հիշեցրել է Սոչիի 2019 թվականի հուշագրում ամրագրված որոշումը։
«Սա մեր սահմաններից հարավ 30 կիլոմետրանոց անվտանգության միջանցքի ստեղծումն է, մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք այդ միջանցքի ստեղծման համար, այստեղ ոչ մի նոր բան չկա, դա քննարկվել է Աստանայում, հետո՝ Սոչիում։ Բացի այդ, Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ մեր համակարգումը նորություն չէ»,- ասել է Թուրքիայի նախագահը։