Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալջուրանդը հայտարարություն է արել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։

«Ես լրջորեն անհանգստացած եմ դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքում Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների և ենթադրյալ բնապահպանական ցուցարարների գործողություններով, որոնք հանգեցնում են Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող ճանապարհի փակմանը, որը կենսականորեն անհրաժեշտ մատակարարման գիծ է տարածաշրջանի հայ բնակչության համար:

Անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կատարել այս հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողությունների, այնպես էլ հռետորաբանության առումով»»,- ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։