Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել, նա նորից վարչապետ կդառնա

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է իր հրաժարականի մասին. հայտնում է РИА Новости-ն։

Կայա Կալլասի գլխավորած Ռեֆորմիստական կուսակցությունը հաղթել է մարտի 5-ին տեղի ունեցած Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում։ Այսպիսով՝ Ռեֆորմիստական կուսակցությունը 101 տեղանոց խորհրդարանում կստանա 37 մանդատ, իսկ վարչապետ կրկին կդառնա Կայա Կալլասը։

«Կայա Կալլասը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ելույթ ունենալով նոր խորհրդարանի առաջին նիստում։ Նրա գլխավորած կառավարությունը նույնպես հրաժարական է տալիս»,- ասվում է բալթյան հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ըստ երկուշաբթի ստորագրված կոալիցիոն համաձայնագրի՝ Կալլասը կդառնա նոր կառավարության վարչապետը։

Կայա Կալլասի գլխավորած Ռեֆորմիստական կուսակցությունը վստահորեն հաղթել է մարտի 5-ին տեղի ունեցած Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում՝ 101 տեղանոց խորհրդարանում ստանալով 37 մանդատ։ Ռեֆորմիստները նոր իշխող կոալիցիա են հրավիրել Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (9 մանդատ) և «Էստոնիա 200» կուսակցությանը (14 մանդատ): Նոր խորհրդարանում կոալիցիան կունենա 60 մանդատ։

Նոր կառավարության կազմում կընդգրկվի 13 նախարար՝ ներկայիս 15-ի փոխարեն։ Վարչապետ կրկին կդառնա Կայա Կալլասը։ Նախարարների պաշտոնները կբաշխվեն համամասնորեն. Ռեֆորմիստական կուսակցությունը, բացի վարչապետի պաշտոնից, կառավարությունում կստանա վեց տեղ։ Սոցիալ-դեմոկրատները և «Էստոնիա 200»-ը, ըստ կոալիցիոն համաձայնագրի, ունեն երեքական նախարարական պորտֆել:

Ռեֆորմիստների գլխավորությամբ են լինելու պաշտպանության, ֆինանսների, արդարադատության, կլիմայի, մշակույթի և սոցիալական պաշտպանության նախարարությունները։ Սոցիալ-դեմոկրատները կգլխավորեն ներքին գործերի, տարածաշրջանային զարգացման և առողջապահության նախարարությունները: «Էստոնիա 200» կուսակցությունը կստանա ԱԳՆ, կրթության, ինչպես նաև էկոնոմիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ղեկավարների պաշտոնները։