Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էպոսագետ Ազատ Եղիազարյանը` հայ գրականության չափորոշիչների և ծրագրերի մասին

22/07/2020
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԻ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

  1. Հաշվի չի առնված առարկայի յուրահատկությունը. Չափորոշիչը և ծրագիրը կազմված են այն նույն սխեմայով, ինչպես բնագիտական առարկաների ծրագրերն ու չափորոշիչները: Շատ բնորոշ է առաջին նախադասություններից մեկը. շեշտադրումը պիտի լինեն որոշակի կարողությունների և հմտությունների, ինչպես նաև սովորողի վերաբերմունքի, արժեքային համակարգի ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը : Այս ինչպես նաևը շատ պերճախոս է:
  2. Նոր եզրույթները երբեմն պարզապես ավելորդ են: Օրինակ, ասվում է, որ անցնում են գրականության ուսուցման եռաստիճան համակարգի: Նախկինում եղել է ուսուցում-կարողունակություն, հիմա դառնում է հասկացություն-ուսուցում-կարողունակություն: Ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ հասկանալ, թե հասկացության ավելացումը ինչ նոր բան է տալիս գրականության ուսուցմանը:
  3. Դրա հետևանքով փաստաթղթերից դուրս են մնացել այնպիսի կարևորագույն կատեգորիաներ, ինչպիսիք են գրականության դաստիարակչական արժեքը, գեղեցիկը, բարոյական արժեհամակարգը /որոշ դեպքերում միայն հպանցիկ հիշվում են /: Սա նախագծի մեծագույն թերությունն է: Տպավորությունն այնպիսին է, որ գրականության երկերին աշակերտները պետք է նայեն այնպես, ինչպես ֆիզիկական առարկաներին կամ բնության երևույթներին:
  4. Այս համակարգում առաջին պլանում է անհատը՝ աշակերտը: Անշուշտ, ժամանակակից դպրոցում պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել աշակերտի անահատականությանը, ինքնաճանաչման փորձերին: Դպրոցից պետք է դուրս գան սեփական կյանքով ապրելու ընդունակ, սեփական կարծիքներ ու տեսակետներ ունեցող և դրանք պաշտպանելու ընդունակ մարդիկ:
    Բայց ամենադժվար խնդիրն այն է, որ պետք է գտնել զարգացած, ինքնուրույն անհատի և ժողովրդի, հասարակության ներդաշնակության ճանապարհը: Անհատականությունը պետք է դիտվի ժողովրդի, համայնքի, ընտանիքի, հասարակության միջավայրում, որպես դրանց մասը, բաղադրիչը: Հայկական մշակույթը, հայ գրականությունը դա են հուշում: Այլապես այսպիսի ուսուցումը էգոիզմ, ինքնապաշտություն կամ անհատապաշտություն է դաստիարակում սովորողի մեջ
    Չեմ խոսում այն մասին, որ հայրենիքի հասկացությունը մղված է երկրորդական-երրորդական պլան: Հայրենասիրություն բառը կա՛մ չկա, կա՛մ երկրորդական արժեք ունի նախագծում:
  5. Փաստաթղթում երկրորդական արժեք է տրվում գրական երկի հուզական կողմին: Դրա մասին խոսվում է ի միջի այլոց, իբրև ոչ կարևոր բանի: Այնինչ դա գրականության և մյուս արվեստների առանցքաին հատկանիշներից մեկն է:
  6. Մենք գործ ունենք մի ամբողջական կոնցեպցիայի հետ, որը ինձ, գոնե Հայաստանի պայմաններում, հայ գրականության վերաբերմամբ, անընդունելի է թվում:
  7. Մի առավելություն ուզում եմ առանձնացնել:Ես միշտ կողմ եմ եղել, որ դպրոցում, այդ թվում և ավագ դասարաններում, անցնեն ոչ թե հայ գրականության պատմություն, այլ հայ գրականություն՝ համաշխարհային գրականության տարրերով: Այս նոր նախագիծը հենվում է այս դրույթի վրա: 10-12-րդ դասարանների ծրագրի նախագիծը իր թերություններն ունի, բայց սկզբունքը, իմ կարծիքով, ճիշտ է:
  8. Ծրագրերում այս կամ այն հեղինակի, նրա գործերի ընդգրկման վերաբերյալ կարելի է վիճել: Այս խնդիրը ևս պետք է դառնա քննարկման առարկա: Միայն մի օրինակ: 12-րդ դասարանի ծրագիրը խորհուրդ է տալիս ուսումնասիրել ամերիկյան ժամանակակից գրող Դրեյփերի վեպը: Բեսթսելլեր է եղել: Բայց բեսթսելլերը դեռ չի նշանակում դասականություն, և եղած սուղ ժամերի պայմաններում կարելի էր ավելի երկար մտածել և 20-21 դդ. ամերիկյան հարուստ գրականությունից ավելի լավ ընտրություն կատարել: Գրեթե ոչինչ չկա հայ միջնադարյան գրականությունից, որն աններելի է: Ոչ մի կերպ ներկայացված չէ ռուս գրականությունը, չնայած այն բանին, որ ունենք բազմաթիվ թարգմանություններ դրանից:
  9. Լավ մտածված չէ արդի /այսօրվա/ հայ գրականության երկերի ընտրությունը: Այնպիսի տպավորություն ես ստանում, որ կազմողները դրել են ան, ինչ իրենց աչքով է ընկել:
  10. Պետք է զգույշ լինել դպրոց գնացող այդ փաստաթղթի լեզվի հանդեպ: Հետաքրքրասիրություն գրքի հանդեպ – սխալ է: Գրքի հանդեպ հետաքրքրություն կարող է լինել: Իսկ հետաքրքրասիրությունը մարդու հատկանիշ է:
    Azat Yeghiazaryan_ ի էջից
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարած երկիրը՝ ըստ մասնագետների

Հաջորդ գրառումը

Հայաստան զենքի մատակարարումն իրականացվել է Սերբիայի իշխանությունների հավանությամբ. սերբ նախարար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստան զենքի մատակարարումն իրականացվել է Սերբիայի իշխանությունների հավանությամբ. սերբ նախարար

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական