Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էդգար Ղազարյանի նկատմամբ առերևույթ խտրական և խնդրահարույց քրեական հետապնդում է իրականացվում․ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

25/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտարարություն է տարածել Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը․

«2025թ. փետրվարի 21 հանրային գործիչ Էդգար Ղազարյանը և նրա փաստաբանները հայտնել են Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված հանրային քրեական հետապնդման մասին։ Ըստ փաստաբանների՝ մեղսագրվող արարքի հիմքում են դրվել Ղազարյանի հրապարակային ելույթները Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ։

2025թ. փետրվարի 23-ին դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և Ղազարյանի նկատմամբ կիրառել վարչական վերահսկողություն խափանման միջոցը՝ արտահայտման իրավունքի սահմանափակումներով։

Մասնավորապես, Ղազարյանին արգելվել է հրապարակային կարծիք (քննադատություն) արտահայտել դատավորների, դատախազների, քննիչների, քննչական մարմինների ղեկավարների, հետաքննության մարմինների, փաստաբանների, ներկայացուցիչների, փորձագետների կամ հարկադիր կատարողների վերաբերյալ:

Ուսումնասիրելով ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի կիրառման ներպետական պրակտիկան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները արտահայտման ազատության սահմանափակումների մասին՝ ՔԻՀԿ-ն արձանագրում է առերևույթ խտրական և խնդրահարույց քրեական հետապնդման հերթական դեպքը։

Ուսումնասիրելով ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի կիրառման ներպետական պրակտիկան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները արտահայտման ազատության սահմանափակումների մասին՝ ՔԻՀԿ-ն արձանագրում է առերևույթ խտրական և խնդրահարույց քրեական հետապնդման հերթական դեպքը։

ՄԻԵԴ-ն իր բազմաթիվ նախադեպային որոշումներում ընդգծել է խոսքի ազատության հիմնարար դերը ժողովրդավարական հասարակությունների կայացման գործում, այդ թվում անդրադառնալով դատարանների հանդեպ քննադատությանը։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ բացառությամբ լուրջ վնաս պատճառող անհիմն հարձակումների, դատավորները կարող են ենթարկվել անձնական քննադատության թույլատրելի սահմաններում և ոչ միայն տեսական և ընդհանուր ձևով:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 2004թ. ընդունված «Մամուլում քաղաքական բանավեճի ազատության հռչակագրի» համաձայն՝ պետությունը, կառավարությունը կամ գործադիր, օրենսդիր կամ դատական ​​իշխանության ցանկացած այլ ինստիտուտ կարող է մամուլում ենթարկվել քննադատության:

 «Իրենց գերիշխող դիրքի պատճառով այս ինստիտուտները որպես այդպիսին չպետք է պաշտպանված լինեն քրեական օրենսդրությամբ զրպարտչական կամ վիրավորական հայտարարություններից։ Այն դեպքում, երբ այդ ինստիտուտները օգտվում են նման պաշտպանությունից, այդ պաշտպանությունը պետք է կիրառվի սահմանափակ ձևով՝ ցանկացած պարագայում խուսափելով դրա օգտագործումից՝ սահմանափակելու քննադատության ազատությունը: Այս ինստիտուտները ներկայացնող անհատները նաև պաշտպանված են որպես անհատներ»:

Ավելին, քննադատությունը, որը քննարկման առարկա է դարձնում դատավորի նշանակման ընթացակարգը, ներառյալ՝ այդ ընթացակարգում իշխանության այլ ճյուղերի միջամտությունները, օրենսդրական փոփոխությունները և այլ ենթադրյալ ապօրինությունները, չի կարող արգելված լինել ժողովրդավար պետությունում և հետապնդվել քրեական օրենքով։

Մյուս խնդիրներից մեկն այն է, որ վարույթ իրականացնողը չի հայտնում, թե Ղազարյանի կոնկրետ ո՞ր արտահայտություններն են եղել քրեական գործ հարուցելու հիմքը։ Այս հանգամանքը խնդրահարույց է ոչ միայն այն պատճառով, որ հանրությունը չի կարողանում տեղեկանալ, թե այդ ինչն է մեղադրող կողմը համարել «հանցագործություն»՝ հաշվի առնելով խոսքի ազատության անթույլատրելի սահմանափակման բոլոր վերը նշված չափանիշները, այլև խնդիր է ստեղծում իրավապաշտպան համայնքի համար ավելի մանրամասն գնահատելու հետապնդումը։ Օրինակ՝ դատավորներին թիրախավորող խոսքը արդյո՞ք փաստական տվյալ է, թե գնահատողական դատողություն, քանի որ թույլատրելի քննադատության և խոսքի պաշտպանության շեմն ու բովանդակությունը ավելի բարձր են գնահատողական դատողության պարագայում։

ՔԻՀԿ-ն մտահոգիչ է համարում ընդդիմադիր գործիչների հանրային խոսքը սահմանափակելուն ուղղված գործելակերպը հատկապես այն պարագայում, երբ նմանատիպ հայտարարությունների առնչությամբ քաղաքական հայացքների տարբերությամբ պայմանավորված վարույթներ չեն նախաձեռնվում։ Հաշվի առնելով իշխանությունների և պաշտոնյաների դեմ քննադատություններին անհամաչափ և ապօրինի արձագանքման նախորդ բազմաթիվ դեպքերը արձանագրում ենք, որ խոսքի ազատության միջավայրը Հայաստանում ավելի ու ավելի է փոքրանում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարույր Հովհաննիսյանը Քրիս Ալանին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հաջորդ գրառումը

Եղածդ ուսուցիչ չե՞ս. աշակերտները հայհոյել ու ծեծել են ուսուցչին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Ձեր՝ դասախոս եղած ժամանակ որևէ ՀՀԿ-ականի երեխա Ձեր ընդդիմադիր դասախոսությունները չի նկարել և չի փոխանցել ռեկտորին. հարց Արայիկ Հարությունյանին

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
Նորություններ

Ինտենսիվ շփումները բոլոր հարցերի շուրջ են. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

29/10/2025
Նորություններ

Մենք խոսքի համար չենք կալանավորում. գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի. Արայիկ Հարությունյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Եղածդ ուսուցիչ չե՞ս. աշակերտները հայհոյել ու ծեծել են ուսուցչին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական