Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զուտ իրավական վերլուծություն.Գևորգ Դանիելյան

22/06/2021
- Նորություններ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է.

Արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում այլևս չի լինի այն հարմարավետ մթնոլորտը, որում մինչ այդ հայտնվել էր ՔՊ֊ն։ Տվյալ կուսակցությունը պարզապես չունի 2/3-րդն ապահովող քանակ՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։ Մինչ այդ, ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ընդունենք, որ ՍԴ֊ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, իսկ դաշինքներն էլ չեն հրաժարվում մանդատներից։ Առնվազն ի՞նչ է սպասվում ՔՊ֊ին այդ դեպքում. առայժմ սոսկ մի քանի նախնական նկատառում։Նախ, իշխող ուժը այսուհետ երբեք չի կարողանալու անարգել, առանց ընդդիմադիր խմբակցությունների համաձայնության, ինքնակամ որևէ փոփոխություն կատարել ոչ միայն Սահմանադրությունում, այլև որոշակի դժվարությունների կհանդիպեն նաև սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելիս։

Այնպես որ, հասկանալի էր, թե ինչու վերջին օրերին հնարավորինս արագ կատարվեցին մի շարք փոփոխություններ «ՀՀ դատական օրենսգիրք», «ՀՀ ընտրական օրենսգիրք» և այլ սահմանադրական օրենքներում, դա, ինչպես ասում են, վերջին ակորդն էր։ Չեն կարողանալու ինքնուրույն որոշում կայացնել Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին, եթե անգամ լինի ՍԴ եզրակացությունը. չմեկնաբանեմ, թե սա որքան կարևոր լծակ է։

Նկատի ունենալով, որ խոսքն արդեն արմատական, միաժամանակ՝ ներդաշնակ գործող ընդդիմության մասին է, ապա կասկած չի կարող լինել, որ առանց իշխող խմբակցության համաձայնության, ընդդիմադիր խմբակցությունները կարող են ինքնուրույն, այսպես ասեմ՝ իրավունքի ուժով, ձևավորել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննիչ հանձնաժողովներ (դրա համար բավական է նույնիսկ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջը)։

Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, քանի որ տարաբնույթ պատճառաբանություններով խիստ առանցքային հարցերով անգամ չէր գրանցվում երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև անհրաժեշտ համաձայնություն և այլն։

Հուսանք նաև, որ որևէ պատգամավոր նշված խմբակցություններից «քաղաքական» դրդապատճառներով հետագայում դուրս չի գա, որպեսզի ձեռք բերի «անկախ» պատգամավորի կարգավիճակ, ինչը խիստ հազվադեպ երևույթ է արևմտյան խորհրդարանական պրակտիկայում, բայց անհարկի տարածված է մեր քաղաքական մշակույթում։

Նախորդ գրառումը

ՌԴ դեսպանը մեկնաբանել է Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման մասին տեղեկատվությունը

Հաջորդ գրառումը

Իրանում վնասազերծվել է երեք ահաբեկչական խմբավորում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կառավարությունը վավերացնում է TRIPP-ը. այն կուղարկի ՍԴ

15/07/2026
SONY DSC
Նորություններ

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանում վնասազերծվել է երեք ահաբեկչական խմբավորում

Լրահոս

Ջերմաստիճանը կնվազի

15/07/2026

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև...

Որքա՞ն գումար կստանա Անգլիայի ֆուտբոլի հավաքականը հաղթելու դեպքում

15/07/2026

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է պարգևավճարների այն չափը, որը կստանա ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում։ The Guardian պարբերականի տեղեկություններով՝...

Կառավարությունը վավերացնում է TRIPP-ը. այն կուղարկի ՍԴ

15/07/2026

Վաղը Կառավարության նիստում գործադիրը հավանություն կտա Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության...

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ...

Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ավելի լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունը

15/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, որպեսզի Թեհրանը ստիպված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական