Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զովունիի՝ ջրի տակ անցնող և դուրս եկող Պողոս-Պետրոս եկեղեցին

09/01/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի ձախ ափին գտնվում է 5-րդ դարի առաջին կեսին կառուցված Զովունիի Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին:

Զովունի գյուղը (նախկինում՝ Մոլլաղասում) պատմական Նիգ գավառի Ապարանի շրջանի հնագույն գյուղերից էր: Գտնվում էր Ապարանի կիրճի սկզբնամասում՝ Քասաղ գետի ձախ ափին, ներկայիս Ապարանի ջրամբարի ամբարտակից 1,5 կիլոմետր դեպի հյուսիս: Զովունին հարուստ է եղել պատմաճարտարապետական հուշարձաններով։ IV—V դարերում այստեղ կառուցվել են երկու մեծ և երկու փոքր եկեղեցիներ: Վաղ միջնադարյան գերեզմանատներում կանգնեցված են եղել քանդակազարդ սյուներ, խաչքարեր, տապանաքարեր։

Այս ամեն ինչում իրենց մեծ ավանդն են ունեցել տեղի Գնթունի իշխանները, որոնց անվան հետ կապված բոլոր հիշատակությունները վերաբերում են Զովունի գյուղին:
Պատմաճարտարապետական կառույցների միջից հատկանշական հիշատակություններ կան Պողոս-Պետրոս եկեղեցու մասին: Հետազոտությունների արդյունքում եկեղեցու պատերից ու մոտակայքից գտնվել է 14 արձանագրություն: Որոնցից երեքը շինարարական բնույթի են, երկուսը՝ անորոշ փակագրեր, իսկ մյուսները տապանագրեր են, որոնք վերաբերում են VI—XIX դարերին:

Ահա Դավիթ ու Գրիգոր Գնթունիների թողած արձանագրություններից մի հատված. «Այս եկեղեցին հատակագծում 9,06X4,33 մետր չափերի ուղղանկյուն դահլիճ Է։ Դահլիճի երկայնական պատերի երկու զույգ որմնամույթերը կրել են գմբեթը»։ Հուշարձանը հայկական ճարտարապետության «գմբեթավոր սրահ» տիպի աոաջին օրինակն է և ստացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ ճարտարապետ Ա. Սահինյանը ասում է. «Անտարակույս, Զովունիի Պողոս-Պետրոս տաճարի գիտական նշանակությունը դուրս է գալիս ճարտարապետական ազգային արվեստի շրջանակներից։ Այն, Էջմիածնի, Տեկորի, Դվինի տիպի հանգուցային հուշարձանների նման վերարտադրելով հայ դասական ճարտարապետության կազմավորման ամենաէական մի քանի փուլերը, որոշակի նշանակություն ունի ճարտարապետական կառուցողական ընդհանուր արվեստի վաղ միջնադարի նույնատիպ կառուցվածքների ծագման ու կազմավորման ճշմարտացի վերականգնման համար»:
Եկեղեցու հյուսիսային պատի որմնամույթերից առաջինի վրա գրված է.

1. Ք[րիստո]ս ա[ստուա]ծ յիշեա
2. զԳրիգոր Գն-
3. թունեաց տէր:

Արձանագրության տառաձևերը թույլ են տալիս այն թվագրել VI դարի սկզբին։  Գիտնականները կարծում են, որ եռանավ բազիլիկը վերակառուցել և գմբեթավոր սրահի է վերածել Գրիգոր Գնթունին։ Եկեղեցու վերակառուցման ժամանակ հյուսիսային և հարավային պատերի որմնամույթերի վրա փորագրվել Է մի փակագիր (գծ, 2ա, 2բ, 2գ, 2դ, 2ե), որը վերծանվում է՝ Գրիգոր: Շարքի վերջին փակագիրը (2ե) փորագրված է գլխիվայր։ 

XIX դարի վերջին եկեղեցին վերջին անգամ վերակառուցվել է։ Արևելյան կողմում ավելացվել է աբսիդը, նորոգվել, փայտով ծածկվել է աղոթասրահը։ Այ֊ս շրջանին են վերաբերում հարավային կողմի դռան եզրին և խորանի վերնամասում փորագրված արձանագրությունները։ Երկրորդ արձանագրությունը՝ ԶԱԳՕ, նույնպես մնում է անորոշ։ Եկեղեցու վերակառուցման (VI—VII դդ.) ժամանակներից պահպանված որմնամույթերի վրա առկա է վարպետի նշանը, որը մենք նկատել ենք բոլոր 8 որմնամույթերի վրա։

Եկեղեցու արևելյան կողմում եղել է 4-5 դարերում կառուցված միանավ Թուխ-Մանուկ եկեղեցին, իսկ հարավային մասում՝ 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը:

Հ.Գ. Քանի որ եկեղեցին գտնվում է Ապարանի ջրամբարի տարածքում, հաճախ ջուրը ծածկում է այն, բայց պատի վրա գտնվող խաչը երբեք ջրի տակ չի անցնում: Տեղացիների մոտ մի հետաքրքիր համոզմունք կա, երբ եկեղեցու պատերը ջուրը ծածկում է, բայց խաչը չի անցնում ջրի տակ, ուրեմն՝ այդ տարին նպաստավոր է լինելու նրանց համար:

Իշխան Թովմասյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տխրահռչակ նախադեպեր. Փաշինյանը ստորագրելու է ամեն տեսակի փաստաթուղթ

Հաջորդ գրառումը

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու. Սոֆյա Հովսեփյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Միջազգային

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025
Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու. Սոֆյա Հովսեփյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական