Քիչ առաջ Վարդենիսի սարատեղում՝ Վերին Շորժայի հատվածում միջադեպ է գրանցվել, ինչի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի:
Այս մասին armrusnews.am-ին հայտնել են Վարդենիսից՝ նշելով, որ զոհվածին քիչ առաջ տեղափոխել են Վարդենիսի դիահերձարան և ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվածը Արարատի մարզից է:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին էլ անընդմեջ լույսեր են նկատվում Վարդենիսի երկնքում և պարզ չէ՝ կրակո՞ց են, թե՞ անօդաչուներ:
Հայկական կողմը այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Մեր լրատվականը փորձում է պարզել դեպքի մանրամասները:









