Խաղաղության երկրորդ համաժողովի նախապատրաստման շրջանակում Ուկրաինայում երեք հանդիպում կանցկացվի. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. գրել է Korrespondent.net-ը։
Նա ասել է, որ Կատարում կայանալիք առաջին հանդիպումը կվերաբերի էներգետիկ խնդիրներին, երկրորդը՝ Թուրքիայում՝ Սև ծովում նավերի ազատ և անվտանգ նավարկությանը, իսկ երրորդ հանդիպումը՝ հումանիտար հարցերին և կանցկացվի Կանադայում։
Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ եթե այս հարցում համաձայնություն ձեռք բերվի, կդիտարկվի նոյեմբերին Ռուսաստանի մասնակցությամբ ևս մեկ համաժողով կազմակերպելու հարցը։