Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով Մոսկվայի քաղաքային համալիրին գիշերային հարվածը, ասել է, որ անօդաչու սարքերի հարձակումները Ռուսաստանի տարածքում ավելի հաճախ են լինելու։
Օգոստոսի 1-ի գիշերը Մոսկվան կրկին ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, որոնցից մեկը հարվածել է «Մոսկվա Սիթի» համալրիրի աշտարակին, որտեղ տեղակայված են մի քանի նախարարություններ։ Նույն աշտարակը վնասվել էր նաև նախորդ հարձակման ժամանակ, երբ կրկին անօդաչուներ էին կիրառվել:
«Մոսկվան արագ ընտելանում է լիարժեք պատերազմին, որը շուտով վերջապես կանցնի «պատերազմի հեղինակների» տարածք… Ավելի շատ անհայտ անօդաչու թռչող սարքեր, ավելի շատ փլուզումներ, ավելի շատ քաղաքացիական հակամարտություններ, ավելի շատ պատերազմներ», – գրել է Պոդոլյակը Twitter-ում: