Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 30-ին հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է իր Telegram ալիքում կատարած գրառմամբ։
Զելենսկին Մակրոնին պատմել է ռազմաճակատում տիրող իրավիճակի և դրա զարգացման հեռանկարների մասին մայիս-հունիս ամիսներին։
Ուկրաինայի նախագահը նաև կենտրոնացել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնահերթ կարիքների վրա։