Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Զելենսկին ԱԽ քարտուղարին փոխել է

Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը ազատել է Ալեքսեյ Դանիլովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ Ալեքսանդր Լիտվինենկոն, որը  մինչ այդ զբաղեցնում էր Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը, նշանակվել  է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։

«Ռիա Նովոստին» տարածել է Զելենսկու կայքում երեքշաբթի հրապարակված հրամանագիրը. «Ազատել Ալեքսեյ Մյաչեսլավովիչ Դանիլովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից»։