Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել. գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգևատրում

13/08/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո սկսել է պարգեւատրումներ ստանալ՝ ընդհանուր առմամբ 11 անգամ։ «Փաստինֆո»-ն ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացել է, որ Զարեհ Սինանյանը 2019 թ.-ի հունիսի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում 7 անգամ պարգևատրվել է։ Նշանակում է՝ սփյուռի գործերի գլխավոր հանձնակատարը յոթ ամիս շարունակ ամեն ամիս պարգևավճար է ստացել՝ անգամ դեռ կատարված աշխատանքի արդյունքը տեսնելու, իսկ այս տարի՝ 4։

«Փաստինֆո»-ն պաշտոնական հարցում է ուղարկել սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ տեղեկանալու, թե որքան է Զարեհ Սինանյանի պաշտոնական դրույքաչափը, որքան աշխատավարձ է ստացել նախորդ տարի և քանի անգամ է պարգևատրվել։ Ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ Զարեհ Սինանյանի պաշտոնական դրույքաչափի գործակիցը 10.50 է՝ 694.470 ՀՀ դրամ։ Նախորդ տարի հունիսի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը Զարեհ Սինանյանին վճարվել է 4.428.002 դրամ աշխատավարձ։ Բացի այդ՝ Զարեհ Սինանյանն ամեն ամիս պարգևավճար է ստացել։ Յոթ ամսվա ընթացքում նա 7 անգամ պարգևավճար է ստացել, որի գումարն ընդհանուր կազմում է 4.784.170 դրամ։ Սինանյանը պարգեւատրումները շարունակվել են նաեւ այս տարի՝ չնայած համավարակով ստեղծված ճգնաժամային իրավիճակին. 2020 թվականի առաջին կիսամյակում Զարեհ Սինանյանը պարգևատրվել 4 անգամ, որի ընդհանուր գումարը կազմել է 2.738.000 դրամ։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատողները նույնպես անմասն չեն մնացել պարգևատրումներից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի» Էդ. Աղաջանյանի ստրագրությամբ գրավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020-ի առաջին կիսամյակում 4 անգամ պարգեւատրվել են նաեւ գրասենյակի աշխատակիցները՝ վճարվելով 23.077.400 դրամ։ «Հունվարին պարգևատրվել է 36 աշխատող, որի համար հաշվարկվել է 7.560.400, մարտին պարգևատրվել է 23 աշխատող և հաշվարկվել է 2.059.100 դրամ, ապրիլին՝ 29 աշխատող, ում վճարվել է 10.193.600 դրամ, իսկ հունիսին պարգևատրվել է 20 աշխատող՝ 3.264.300 դրամի չափով։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ հանձնակատարի գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում։
Նկատենք, որ իրենց կատարած աշխատանքի համար այս տարի չորս անգամ պարգևատրված աշխատակիցներից 10-ը վարչապետի որոշմամբ հուլիսի 28-ից ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից։ Ըստ մամուլի հրապարակումների՝ թերացումների համար։ Ընդ որում՝ պաշտոնանկ արված աշխատակիցներն այս կամ այն երկրում հայ համայնքների հետ կապերի բաժնի պետերն էին, որոնք վեց ամսվա մեջ չորս անգամ պարգևատրվել էին՝ չնայած աշխատանքից առկա դժգոհություններին։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հուլիսի 30-ի դրությամբ ունի 28 աշխատող և 1 քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բիթլիսում թուրք ուժայինները PKK-ի 3 զինյալի են սպանել

Հաջորդ գրառումը

Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական