🔹2020թ. Արցախյան պատերազմից հետո Հայաստանի տարածքով «միջանցքի» անցկացման հարցն իրանական տեղեկատվական-փորձագիտական դաշտի ամենաշատ քննարկվող թեմաներից է: Վերջին մեկ ամսում և հատկապես՝ Ադրբեջանի նոր հարձակումից հետո խնդիրը շատ ավելի ակտիվ է լուսաբանվում:
🔹Իրանցի փորձագետները սկսել են «Զանգեզուրի միջանցքի» փոխարեն կիրառել «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք» ձևակերպումը՝ ընդգծելով դրա հակաիրանական բնույթը: Իրանական փորձագիտական դաշտից մի քանի շեշտադրումներ՝
🔻 «Միջանցքի» նախագծին աջակցում են ՆԱՏՕ-ն, Իսրայելը, և այն Իրանի դեմ է ուղղված:
🔻«Միջանցքի» ստեղծումը, Սյունիքի որ հատվածից էլ լինի, հայ-իրանական սահմանի վերացում է նշանակում, հետևաբար հարվածում է Իրանի ազգային շահերին և տարածաշրջանային դերակատարությանը,
🔻Հայ-իրանական սահմանի վերացումը նշանակում է դեպի Եվրոպա Թեհրանի այլընտրանքային երթուղու վերացում, էներգետիկ նախագծերից ԻԻՀ դուրսմղում, տարանցիկ դերի նվազեցում, Իրանի դեմ պանթյուրքական առանցքի ձևավորում, հակաիրանական ուժերով Իրանի շրջափակում, Իրանում անջատողականության հրահրում…
🔹Վերոնշյալի համատեքստում իրանցի փորձագետներն ընդգծում են, որ Թեհրանը պետք է դիվանագիտական ճակատում շատ ակտիվ լինի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմի ռազմական քայլերի:
Աղբյուր` «Իրանն այսօր» տելեգրամյան ալիք