Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ համաձայնություն կա, մնում է դետալների, մանրուքների շուրջ համաձայնության գան, սակայն Ադրբեջանը դրանով չի սահմանափակվի. փորձագետ

13/01/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը ոչ թե միջազգային իրավիճակի հետ է կապված, այլ Ադրբեջանի քաղաքականության հետ։ Անկախ նրանից, թե աշխարհում ինչ կլինի, Ադրբեջանը շարունակելու է սադրանքներ իրականացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Փորձագետի խոսքով Ադրբեջանը տեսնում է, որ այդ ճնշումներն արդյունավետ են Հայաստանի ներկայիս իշխանությունների վրա ազդեցություն ունենալու համար, քանի որ իշխանությունները ոչ մի քայլ չեն անում՝ դրանք կանխելու ուղղությամբ։

«Գաղտնիք չէ, որ վերջին մեկ տարում արցախյան պատերազմից հետո բանակը նոր զինատեսակներով չի համալրվել, բանակը լավագույն վիճակում չէ, և Ադրբեջանը դա շատ լավ տեսնում ու հասկանում է։ Նրանք անընդհատ շարունակելու են այդ սադրանքները բոլոր այն ուղղություններում, որոնք իրենց համար կարևոր են»,-նշեց փորձագետը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի առաջնային նպատակը Հայաստանի վրա անընդհատ ճնշում գործադրելն է, քանի որ իրենց համար գերկարևոր խնդիր ունեն, այն է՝ Զանգեզուրի միջանցքի բացումը։ Փորձագետի խոսքով, երբ ադրբեջանցիները տեսնում են, որ գործընթացն ինչ-որ առումով դանդաղում է, շարունակում են նման սադրանքներ կազմակերպել։

«Դա չի նշանակում, որ եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, նրանք կդադարեն սադրանքները։ Իհարկե, չեն դադարի, բայց այս պահին գոնե իրենց առջև հստակ նպատակ են դրել՝ օր առաջ Զանգեզուրի միջանցքը բացելու համար»,-նշեց Արմեն Մանվելյանը։

Հարցին, որ նշանակում է՝ Ադրբեջանը չի՞ պատրաստվում կոմունիկացիաների բացման հարցը քննարկել, քանի դեռ չի բացվել Զանգեզուրի միջանցքը, Արմեն Մանվելյանն ասաց, որ նրանք շարունակաբար կարող են այդ հարցերը քննարկել, և այնպես չէ, որ այդ հանդիպումները չեն կայանա։

«Համոզված եմ, որ այդ հանդիպումները կկայանան։ Ադրբեջանն օրակարգում պարտադիր մեկ խնդիր կդնի՝ Զանգեզուրի միջանցքի բացման հարցը։ Մնացած ճանապարհների բացումը նրանց համար երկրորդական են։ Նրանք դրանցով շահագրգռված չեն»,-ասաց փորձագետը։

Վերջինս նշեց, որ եթե Զանգեզուրի միջանցքի բացումը լինի, միևնույն է, դա Ադրբեջանի վերջնանպատակը չէ։ Փորձագետը վստահ է, որ նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը շարունակելու է սահմանային սադրանքները։

«Սա մի քաղաքական գործընթաց է, որը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի շահերից, բայց այն թելադրվում է և հայկական կողմն այդ օրակարգով է շարժվում։ Քանի դեռ հայկական կողմը, հայկական իշխանությունները շարժվում են թուրք-ադրբեջանական օրակարգով, հասկանալի է, որ ադրբեջանցիները շարունակելու են այն քաղաքականությունը, որն իրենց շահերից է բխում»,-նշեց փորձագետը։

Արմեն Մանվելյանը նկատում է՝ ըստ որոշ տեղեկությունների՝ Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ համաձայնություն կա, մնում է դետալների, մանրուքների շուրջ համաձայնության գալ։ Փորձագետի կարծիքով սահմանային նմանատիպ սադրանքներն ու ճնշումները նպատակ ունեն այդ դետալների հարցում առաջ մղել այն խնդիրները, որոնք ձեռնտու են իրենց։

«Թուրքական կողմը չի էլ թաքցրել, որ գլոբալ առումով իրենց նպատակը քարտեզի վրայից Հայաստանի ջնջումն է։ Ի՞նչն է ստիպելու իրենց կանգ առնել։ Զիջումով խնդիրները չեն լուծվելու։ Այդ ամենն իրենց հետևից նոր խնդիրներ են բերելու, թե ով է այդ միջանցքը վերահսկելու, ինչ զորքեր են այնտեղ լինելու։ Այնտեղ կարող են սադրանքներ լինել, ինչպես նաև միջանցքի պաշտպանության անվան տակ մտնի հայկական տարածք, ավելի խորանա։ Միջանցքը բացելով հարցերը չեն փակվի, դա նոր հարցերի շարան է բացում, Հայաստանի համար ստեղծում նոր խնդիրներ, իսկ Ադրբեջանի համար՝ նոր հնարավորություններ»,-ասաց Արմեն Մանվելյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռազմիկ Պետրոսյանը կազատվի Արագածոտնի մարզպետի պաշտոնից

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ գյուղի բնակչին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիներն առևանգել են Տեղ գյուղի բնակչին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական