Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Զանգեզուրի միջանցքը» քննարկվում է

«Քննարկվում է Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող տրանսպորտային երթուղու վերականգնման նախագիծը։ Այս նախագծի իրականացման մեջ մենք տեսնում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի զգալի ներուժ։ Եվ, իհարկե, ամեն ինչ կախված է երկրների քաղաքական կամքից և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու պատրաստակամությունից։

Այդ աշխատանքն իրականացվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահության շրջանակում»,- ճեպազրույցում այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։