Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևան-Ալավերդի երթուղայինը՝ ընտրյալների համար

07/04/2023
- Նորություններ, Սոցիալական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 5-ից սկսած՝ փորձում եմ կարգավորել ապրիլի 8-ի առավոտյան Ալավերդի մեկնելուս հարցը, բայց՝ ապարդյուն։ Երևանն ու Ալավերդին իրարից այդքան էլ հեռու չեն՝ մոտ 160 կմ, բայց տոնական օրերին մայրաքաղաքից Ալավերդի մեկնելու համար պետք է ԽԾԲ ամբողջ գործիքակազմը գործի դնել։

Իրականում ես ոչ թե Ալավերդի, այլ Ախթալա պետք է գնամ (ախթալացի եմ), բայց համակերպվելով ավելի փոքր համայնքի՝ հասարակական տրանսպորտ չունենալու փաստի հետ՝ փորձում էի Ախթալայից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Ալավերդի գոնե հասնել։ Ջանքերս սակայն ապարդյուն անցան։

Պարզվեց՝ Երևանում բնակվող գրեթե բոլոր ալավերդցիները Սուրբ Հարության տոնն այս տարի որոշել են հայրենի քաղաքում տոնել, ու երթուղային տաքսիներում «սեփական» տեղն ապրիլի 5-ից ավելի վաղ են «բրոնյա» արել։ Եվ, փաստորեն, ցանկացած մեկ այլ անձ՝ հյուր կամ զբոսաշրջիկ, Ալավերդի գնալ չի կարող, քանի որ երթուղային տաքսիներում տեղերը վաղուց զբաղված են։

Բայց եթե, այնուամենայնիվ, հասարակ մահկանացուներիս բախտը ժպտում է, ու տոնական այս օրերին զոռով-շառով կարողանում ենք տոմս գնել ու մեր բաժին տեղը գտնել երթուղայիններում, ապա որևէ դեպքում չենք կարող (պարզապես իրավունք չունենք) հավակնել մեքենայի առջևի նստատեղերում նստել։ Չգրված օրենքով՝ դրանք միշտ զբաղված են, անգամ այն պարագայում, երբ այդ օրը դու երթուղայինի միակ ուղևորն ես։

 Որպես կանոն՝ երթուղայինի առջևի նստատեղերում նստելու բարոյական իրավունք միայն երիտասարդ աղջիկներն ունեն, որոնց հետ քաղցր-մեղցր զրույց անելով՝ վարորդնեը կտրում- անցնում են մոտ 160 կմ ճանապարհը։

Կարծում եմ՝ պատկան մարմինները պետք է մտածեն այս հարցի շուրջն ու գոնե տոնական օրերի համար կարողանան բոլորի համար հասանելի երթուղի ներդնել, այլապես ստացվում է՝ մայրաքաղաքից դեպի Ալավերդի գնալու իրավունք միայն ընտրյալներն ունեն։

Սևակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքնաթիռն օձի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

Հաջորդ գրառումը

Լավրովը հանդիպել է Էրդողանի հետ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ալիևը, փաստացի, խոչընդոտում է Թրամփի հնարավոր ճանապարհը դեպի Խաղաղության մրցանակ. Լուիս Օկամպո

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վահան Քերոբյանը ձերբակալվել է, նրա տունը խուզարկել են

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախցի Արսենը չի համակերպվել հայրենիքի կորստի հետ, նա ինքնասպան է եղել

07/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իռեդենտիստական ​​​​հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ․ ի՞նչ ասել է «Արևմտյան Ադրբեջան»

07/11/2025
Հաջորդ գրառումը

Լավրովը հանդիպել է Էրդողանի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական