Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանցիներին կոչ եմ անում՝ վաղվանից նստեք ավտոբուս, պահանջեք բանկային քարտը ճանաչող սարքավորում, չկա՝ չվճարեք. Մեսրոպ Մանուկյան

31/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Քաղաքային իշխանությունը խայտառակ որոշում է կայացրել. սա անիմաստ, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ նորամուծություն է։ Երևանի քաղաքապետարանի մոտ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկանը՝ անդրադառնալով վաղվանից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր 100 դրամանոց մետաղադրամ ունենալու որոշմանը։

Ներկայացնելով որոշման նախաբանը՝ ավագանու անդամը շեշտեց՝ դեռ Հայկ Մարությանի՝ քաղաքապետ լինելու օրոք «Telcell»-ը պայմանագիր է կնքում Երևանի քաղաքապետարանի հետ առ այն, որ պետք է միասնական տոմսային համակարգ ներդրվի։

«Վերջում պայմանագիրը խզում են, հետո նորից են մրցույթ հայտարարում, նորից «Telcell» ընկերությունն է շահում։

Մեսրոպ Մանուկյանի համոզմամբ՝ պետք էր ի սկզբանե պայմանագիր չկնքել նշված ընկերության հետ։

«Այն ընկերությունը, որը պետք է շահեր, առնվազն 200 նմանատիպ ավտոբուսների մեջ պիտի տեղադրած լիներ այդ սարքերը՝ 3 քաղաքներում, այնինչ «Telcell»-ն  ունի զրո փորձ։ Անպայման պետք է Visa, Master, Arca քարտերի հավաստագրում ունենային, բայց մինչև այսօր ընկերությունը չի կարողանում։ Ընկերությունը, սակայն, ասում է՝ ունենք, ասում եմ՝ եկեք, նստենք ավտոբուս, քարտով վճարեմ։ Այնինչ դա չի գործում։

Ընկերությունը պարտավոր էր ավտոբուսների դռների վրա տեղադրել սենսոր համակարգեր, այսինքն՝ երբ մտնում ես ավտոբուս, այն պետք է մարդկանց թվաքանակը հաշվեր՝ ստվերը վերացնելու համար։ Քաղաքապետարանի աշխատակիցները գնացել, առել են կամերաներ, տեղադրել են ավտոբուսներում, սակայն այն կամերաները չեն աշխատում։ Հետևապես այն կեղծ թեզը, թե ստվերի դեմ եք պայքարում, դուք պայքարում ենք ձեր գրպանի պարունակությունն ավելացնելու համար։

Իրենք նաև պիտի տեղադրեին ավտոբուսների կառավարման համակարգ, որ մենք իմանայինք՝ արժանապատիվ տրանսպորտ ունենալու համար մեզ քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ»,- նշեց Մանուկյանը՝ նկատելով, որ կոռուպցան պոզով-պոչով չի լինում. պետությունն օգնում է մեկին, որպեսզի նա մենաշնորհ ունենա։

«Կոչ եմ անում, սիրելի՛ երևանցիներ, վաղվանից ցույց տվեք ձեր բանկային քարտերը, և ասեք՝ սա ճպպացնում եմ քաղաքապետարանի ճակատին։ Երևանցիներին կոչ եմ անում, վաղվանից նստեք ավտոբուս, ցույց տվեք բանկային քարտը, պահանջեք այդ սարքավորումը, չկա՝ չվճարեք»,- նշեց ավագանու անդամը։

Մեսրոպ Մանուկյանը հայտարարեց, որ պետական հովանավորչությամբ և պարտադրանքով մենաշնորհ են ստեղծում Telcell-ի համար։

Նախորդ գրառումը

Վրաստանի կառավարության հետ հարաբերությունները կշարունակվեն վերանայված պայմաններով. պետդեպարտամենտ

Հաջորդ գրառումը

Ավտոբուսների «մանետնիկները» Հրաչի ընկեր Ռուբոն ա բերել, ում կինը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է. Մեսրոպ Մանուկյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ավտոբուսների «մանետնիկները» Հրաչի ընկեր Ռուբոն ա բերել, ում կինը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է. Մեսրոպ Մանուկյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական