Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Երևանի 4 թաղամասերում փոշու թույլատրելի սահմանը գերազանցված է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ նոյեմբերի 6-11-ը,

◾️ Արաբկիրում՝ նոյեմբերի 5-8-ը և 11-ին,

◾️ Նոր Նորքում՝ նոյեմբերի 8-ին,

◾️ Շենգավիթում՝ նոյեմբերի 11-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: