Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո

Երևանը  չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում, թեև իրավունք ունի հետ վերցնել հայցերը։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

«Ցանկացած դեպքում դատախազը իրավունք ունի շարունակել հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունը իրավասության տարածման պահից ՝ 2021 թվականի մայիսի 10 – ից, և հետկանչից հետո մեկ տարվա ընթացքում»,- Լուիս Մորենո Օկամպոն։