Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երուսաղեմի պատրիարքարանը շահել է  Թուրքիայում իր հսկայական կալվածքները վերադարձնելու դատը

09/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

2019 թվականին ես հոդված էի գրել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից 2012 թվականին Թուրքիայում ներկայացված հայցի կարգավիճակի մասին՝ տասնամյակներ առաջ իր բռնագրավված հազարից ավելի կալվածքները վերստանալու համար։

12 տարի շարունակ Թուրքիայում տարբեր դատարաններ դիմելուց հետո Պատրիարքարանը վերջապես մեծ հաղթանակ տարավ անցած շաբաթ։

Իշխան Էրդինչն այս լավ լուրը զեկուցեց 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Ստամբուլի հայկական «Ակոս» թերթում՝ «Կարևոր զարգացում Թուրքիայում Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների համար. Մար Յակուբ հիմնադրամը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ» վերնագրով հոդվածում։ Մար Յակուբ ասելով նա նկատի ունի Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց հայոց պատրիարքարանը։

Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը (GDF) 1973 թվականին բռնագրավել էր Երուսաղեմի պատրիարքարանի կալվածքները՝ Օսմանյան կայսրության ժամանակ ստեղծված Մար Յակուբ հայկական եկեղեցու հիմնադրամը ներկայացնելով որպես այլևս չգործող։

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի 2012 թվականի հայցն ի սկզբանե մերժվել էր ինչպես Անկարայի ստորին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից։ Այնուհետեւ պատրիարքը դիմեց Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ երկրի բարձրագույն դատարան, որը որոշեց, որ ստորին ատյանի դատարանը խախտել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի իրավունքները։ Ստորին դատարանն այնուհետև չեղյալ հայտարարեց Հայոց պատրիարքարանի կալվածքների սառեցված կարգավիճակը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի թուրք փաստաբան Ալի Էլբեյօղլուն «Ակոս» թերթին ասաց, որ Պատրիարքարանը այժմ երկու տարբերակ ունի․ կա՛մ Թուրքիայի քաղաքացու է նշանակելու որպես իր ներկայացուցիչ Թուրքիայում՝ կալվածքները տնօրինելու համար, ինչպես դա եղել է մինչ դրանց բռնագրավումը, կա՛մ էլ դրանք կառավարվելու են Երուսաղեմից։

Տարիների ընթացքում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի բռնագրավված կալվածքների մեծ մասը վաճառվել է երրորդ անձանց՝ առանց Պատրիարքարանին որևէ փոխհատուցում վճարելու։

Պատրիարք Մանուկյանն այս տարիների ընթացքում երբեք հրապարակային հայտարարություն չի արել Թուրքիայում իր ներկայացրած հայցի մասին։ Լրատվամիջոցների միակ հաղորդագրությունները վերաբերել են անհայտ պատճառներով նրա բազմաթիվ այցելություններին Ստամբուլ։ Թեև փաստաբան Էլբեյօղլուն «Ակոս»-ին ասաց, որ Երուսաղեմի պատրիարքարանը 100-ից ավելի կալվածքներ ունի Թուրքիայում, սակայն պատրիարք Մանուկյանը բացառիկ հարցազրույցում 2019-ին ինձ ասաց, որ Պատրիարքարանը 1200 կալվածք ունեցել է միայն Ստամբուլում և մի քանի տասնյակ՝ ամբողջ Թուրքիայի տարածքում։ Պատրիարքը նաև տեղեկացրեց ինձ, որ նախկինում Ստամբուլի մաս կազմող Յալովայում, Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող շատ մեծ և արժեքավոր մի կալվածք թուրքահայի կողմից 1950-ականներին վաճառվել է մի թուրքի, և այնուհետև փախել է Միացյալ Նահանգներ։ Պատրիարքը ասել է, որ շահագրգռված է հայց ներկայացնելու այդ թուրքահայի ժառանգների դեմ։

Փաստաբան Էլբեյօղլուն անցյալ շաբաթ «Ակոս»-ին ասաց, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին է պատկանում «Կուզգյունչուք [Ստամբուլում] բարձրարժեք առանձնատունը, որի իրավունքը հաստատող փաստաթուղթը փոխանցվել է Ստամբուլի քաղաքապետարանին, այնուհետև այն քանդել են»։ Փաստաբանը նաև ասաց, որ «Հայոց պատրիարքարանի հիմնադրամից բռնագրավվել է 21 կալվածք Ալթունիզադեում [Ստամբուլում], Ստամբուլի [հայտնի] Իսթիքլալ բուլվարում, Ֆաթիհում [Ստամբուլի շրջան] և Ադանա քաղաքում»։

Դեռևս հայտնի չէ, թե ինչ է անելու Երուսաղեմի հայոց պատրիարքարանը վերականգնված կալվածքների հետ և ինչ փոխհատուցում կստանա այն կալվածքների համար, որոնք վաղուց վաճառվել են երրորդ անձանց:

Առաջարկում եմ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ ձևավորել մեծ հարգանք վայելող հայ անհատներից կազմված միջազգային հանձնաժողով՝ վերահսկելու այս կալվածքների կառավարումը և Պատրիարքարանին տրվող փոխհատուցումները: Հաշվի առնելով Իսրայելում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կալվածքների վաճառքի կամ վարձակալության շուրջ ծավալվող վեճերը, պատրիարքին ձեռնտու կլինի թափանցիկություն ցուցաբերել՝ գաղտնի բիզնես գործարքներից և կոռուպցիայի մեղադրանքներից խուսափելու համար:

Այս կալվածքների ակնկալվող վերադարձը շատ դրական զարգացում է, քանի որ թուրքական կառավարությունը հազվադեպ է համաձայնել հայ սեփականատերերին վերադարձնել տասնամյակներ առաջ բռնագրավված նրանց կալվածքները: 2011 թվականին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց, որ հայկական, հունական և հրեական բարեգործական հիմնադրամներից բռնագրավված կալվածքները կա՛մ կվերադարձնի նրանց, կա՛մ փոխհատուցում կվճարի կալվածքների արժեքի համար, եթե դրանք վաճառվել են երրորդ անձանց։

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ մի շարք կալվածքներ վերադարձվեցին այս փոքրամասնություններին, կառավարությունը դադարեցրեց գործընթացը, թեև որոշ դատական գործեր դեռևս ընթացքի մեջ են:

Ես դիտարկում եմ Թուրքիայի ջանքերը՝ վերադարձնելու բռնագրավված հայկական կալվածքները, որպես իրենց պատմական հանցագործությունները մաքրագործելու միջոց: Թեև մենք պետք է զգուշանանք թուրքական նման խորամանկ հնարքներից, բայց պետք է օգտվենք բոլոր հնարավորություններից՝ վերականգնելու Ցեղասպանության ժամանակ մեր կորցրածի՝ տարածքների, կալվածքների և այլ ունեցվածքների մի մասը: Եվ այն, ինչ մենք չենք կարող վերականգնել, պետք է դրանց համար փոխհատուցում ստանանք:

Ահա թե ինչու հայ ժողովուրդը չպետք է երբեք մոռանա անցյալի անարդարությունները և անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանի իր կորուստների հիշողությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ոչինչ առհավետ կորած չէ: Պատմությունն անսպասելի շրջադարձեր կունենա, և ոչ ոք չգիտի, թե երբ իրավիճակը կփոխվի հօգուտ մեզ: Սակայն, եթե մենք ինքներս հրաժարվենք մեր պահանջներից, դրանք ընդմիշտ կկորցնենք:

Հարութ Սասունյան

The California Courier 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նախորդ գրառումը

Տեսանյութ. Ուժեղ գեոմագնիսական փոթորիկ է սպասվում

Հաջորդ գրառումը

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի զեկույց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի զեկույց

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական