Ընտրկան օրենսգրքի երկրորդ հոդվածի երկրորդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, որ ընտրական իրավունք ունեն տվյալ համայնքում 6 ամսվա հաշվռում ունեցող ՀՀ քաղաքացիները եւ մինչեւ քվեարկության օրը տվյալ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ԿԸՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ ընտրական օրենսգիրքը նկատի ունի օտարերկրացիների բոլոր կատեգորիաները։
«Ոստիկանության գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել է անճշտությունների ստուգում: ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության աշխատակիցները այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ եւ անհամապատասխանության բացահայտումներ: Հայտնաբերվել է 381 անճշտություն, որոնցից 225 դեպքով դրանք մահացած անձնաց տվյալների հայտնաբերումն է: Մնացած անճշտությունները եղել են հիմնականում տեխնիկական բնույթի»:
Արմեն Ղազարյանը համեմատական անցկացրեց 2018-ի Երեւանի ընտրությունների հետ նշելով. «Այդ ժամանակ ունեցել ենք 840 602 ընտրելու իրավունք ունեցող անձ, որից 7741-ը եղել են ոչ ՀՀ քաղաքացիներ: Այս դեպքում մենք ունենք 824 250 ընտրող, որից 14 653-ը ոչ ՀՀ քաղաքացիներ են: Օտարեկրացիների մասնակցության վերաբերյալ այս փոփոխությունները տեղի են ունեցել դեռեւս 2007 թվականին: Դեռեւս 2000 թվականից ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք են ունեցել փախստականները:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքով հաշվառումը որեւէ հասցեում իրականացվում է կամ սեփականատիրոջ համաձայնությամբ, կամ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում:
Անձը դիմում է ներկայացնում, ցանկանում է հաշվառվել որեւէ հասցեում. դրա համար անհրաժեշտ պայմանը կամ սեփականատիրոջ համաձայնություն է, կամ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա որքան անձ կարող է հաշվառված լինել»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ շատերը բողոքում են, որ պարզել են, որ իրենց տան վրա հաշվառված մարդիկ կան, Արմեն Ղազարյանն ասաց. «Սեփականատերը կարող է անձին հաշվառումից հանել: Չկա պարտադիր պահանջ այդ անձի կարծիքը հաշվի առնել:
ԿԸՀ ներկայացուցիչն էլ հավելեց, որ ԿԸՀ-ն որեւէ իրավասություն չունի որեւէ անձի հաշվառումից հանել»: