Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Եվրոպան չի ֆինանսական աջակցություն չի տրամադրի Սիրիայում իսլամիստական նոր կառույցների ստեղծմանը. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային, սակայն ֆինանսական աջակցություն չի տրամադրի այնտեղ իսլամիստական ​​կառույցների ստեղծմանը։ Նա այս հայտարարությունն արել է  Դամասկոս կատարած այցի ժամանակ։

«Եվրոպան աջակցություն կտրամադրի, բայց Եվրոպան չի հովանավորի նոր իսլամիստական ​​կառույցները»,- ասել է նա։

 Բերբոքը չհայտարարված այցով Սիրիա է ժամանել իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ։ Նրանք, մասնավորապես, հանդիպել են  Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Գերմանական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Սիրիայի նոր ղեկավարը  հյուրերին ողջունելիս գերմանացի նախարարուհու ձեռքը չի սեղմել։

Բերբոքը և Բարրոն  Եվրոպայի առաջին արտգործնախարարներն են,  ովքեր այցելել են Սիրիա նախագահ Բաշար ալ-Ասադին գահընկեց անելուց հետո: Ուրբաթ  Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Բեռլինը «ինտենսիվ կապեր» է պահպանում Դամասկոսի նոր իշխանությունների հետ և բանակցություններ է վարում ընդդիմադիր այլ խմբերի հետ։