Կիրակի, 16 Օգոստոս, 2026

26-ամյա կինը նորածին դստերը խեղդամահ է արել ու նետել արտաքնոցը

2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել, հայտնում են Ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունն ընդհատելու համար կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը։

Հունվարի 3-ին 26-ամյա կինը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչն իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։