Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եվրոպայի ռազմական ներուժն ավելի քիչ է, քան Ռուսաստանինը

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն իրենց ռազմական ներուժով ավելի ցածր մակարդակի վրա են, քան Ռուսաստանը, նրանք պետք է  այդ բացը լրացնեն պաշտպանական ծախսերն ավելացնելով. Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Դաշինքի նախկին ղեկավարը խոստովանել է, որ ներկայումս եվրոպական երկրները շատ քիչ սպառազինություն, տեխնիկա և ռազմական անձնակազմ ունեն հնարավոր  հակամարտության համար։