Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր այցերը եվրոպական որոշ երկրներ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման նախապատրաստումն է։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի կայքում։
«Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա կատարած այցերի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել մեր երկրին պաշտպանական աջակցության վերաբերյալ: Եվրոպական մայրաքաղաքներ այցելությունների առաջնահերթությունը ուկրաինական զինված ուժերի՝ օկուպացված տարածքների ազատագրման ակտիվ գործողությունների նախապատրաստումն է», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում «շարունակվել են բանակցությունները Ուկրաինայի թշնամիների դեմ կոալիցիայի ստեղծման, ինչպես նաև Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստման շուրջը»։