Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության բերանում լեզու դնողը դարձյալ Փաշինյանի ադրբեջանամետ հայտարարություններն են

20/03/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում պատերազմական գոտում ապրող անչափահասների սոցիալական աջակցությունը և նրանց ինտեգրումը» զեկույցի վերջնական տարբերակը։ 

Ադրբեջանական պատվիրակության անդամները բողոքել են փաստաթղթի մի շարք կետերի դեմ. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

APA-ն գրում է, որ ադրբեջանական պատվիրակությունն իր բողոքների հիմքում դրել է Հայաստանի ղեկավարի հայտարարությունները, որոնք, ինչպես տեսնում ենք, շատ ավելի ադրբեջանամետ են ու ադրբեջանապաշտպան են, քան կարծում ենք։

Որքան էլ զազրելի ու զրպարտիչ է ադրբեջանական APA-ի հրապարակումը, այնուամենայնիվ, Azg.am-ը այն ներկայացնում է ստորև, որովհետև մենք պետք է ամեն օր տեղեկանանք, թե թշնամին էլ ինչ միջոցների է դիմում նաև տեղեկատվական դաշտում, քարոզչական հարթակներում։

APA-ն գրում է.

Պատվիրակության անդամ Սոլթան Մամեդովն իր ելույթում նշել է, որ փաստաթղթի որոշ դրույթների բովանդակությունը չի ծառայում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանական պատվիրակության առաջարկները հղում են անում երկու երկրների պաշտոնական մակարդակով արված հայտարարություններին և խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերին. «Ադրբեջանը դեմ է քվեարկել Սոցիալական կոմիտեի զեկույցի նախագծի բոլոր փոփոխություններին։  Այս փաստաթուղթը լիովին անարդար է և կողմնակալ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղի վարչական շրջան, կա Ղարաբաղի տնտեսական մարզ»։

Մամեդովը հայտարարեց, որ այն կետը, թե իբր Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա, ամբողջությամբ խեղաթյուրում է իրականությունը, և նշեց, որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում անօրինական ռազմական կազմավորումների դեմ։ Օկուպացիայից ազատագրված տարածքներում ՄԱԿ-ի առաքելությունների զեկույցները հաստատեցին, որ խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն չի եղել։ Միաժամանակ դա իր ելույթներից մեկում խոստովանել է նաեւ Հայաստանի վարչապետը։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանն աշխարհի այն երկրներից է, որն ամենաշատն է տուժել ականներից։ Սակայն տարածքների ականազերծմանը աջակցություն հայտնելու ադրբեջանական կողմի առաջարկը փաստաթղթում ներառված չէ։ «Մենք հայտարարում ենք, որ դեմ ենք քվեարկելու այս զեկույցին, որը հակասում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին։ Այս փաստաթղթի անվանումը չի արտացոլում դրա բովանդակությունը»։

Ի պատասխան զեկույցի նախագիծը պատրաստած համազեկուցող Մարտին Միշելի պարզաբանման, թե իրենք փորձել են փաստաթղթի նախագծում արտացոլել գլոբալ խնդիրները, Ս. Մամեդովը նշել է, որ փաստաթղթի նախագիծը պետք է մտահոգություն արտահայտի պատերազմներից տուժած բոլոր երեխաների ճակատագրի վերաբերյալ։

Պատվիրակության անդամ Նուրլան Հասանովն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի տարածքները 30 տարի օկուպացված են եղել, և միջազգային իրավունքի մեխանիզմները չեն աշխատել այդ օկուպացիայի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Նա Եվրանեսթ ԽՎ անդամներին հրավիրեց Ադրբեջան, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ ավերածություններ են կրել այս տարածքները օկուպացիայի ժամանակ։ Պատգամավորը նշել է, որ այսօր ադրբեջանական պետությունը շինարարական աշխատանքներ է իրականացնում օկուպացիայից ազատագրված տարածքներում՝ կառուցելով «խելացի գյուղեր» և «խելացի քաղաքներ»։ Հասանովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օկուպացիայի տարիներին Հայաստանը 1,5 մլն ական է տեղադրել Ադրբեջանի հողերի վրա։

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանից բռնագաղթած ադրբեջանցիներն իրավունք ունեն վերադառնալու իրենց հողը. Հայաստանից վտարված ադրբեջանցիներին իրենց բնակության վայրեր վերադարձնելու հարցը ոչ թե տարածքային պահանջ է, այլ մարդու իրավունքների և ազատությունների խնդիր, և այդ խնդիրը պետք է լուծվի պատմական արդարության վերականգնման տեսանկյունից՝ անկախ այն բանից՝ Հայաստանը կընդունի դա, թե ոչ։ Այս տարածքներից բռնի տեղահանված հարյուր հազարավոր ադրբեջանցիներ իրավունք ունեն արժանապատվորեն և ապահով վերադառնալ այնտեղ։

Նշենք, որ ադրբեջանական պատվիրակության անդամները դեմ են քվեարկել զեկույցին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նորից «Խաղաղության խաչմերուկ». այս անգամ այն ներկայացվել է ԵԽ-ում

Հաջորդ գրառումը

Վաղը չէ մյուս օրը Տիգրանաշենը Տավուշ է դառնալու. Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվելու. Հրանտ Բագրատյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Միջազգային

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

Վաղը չէ մյուս օրը Տիգրանաշենը Տավուշ է դառնալու. Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվելու. Հրանտ Բագրատյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Մասիս Ասատրյանը սպшնվել է շան շուրջ ծագած վեճի պատճառով. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ Նա տեղեկացնում է. Արաքսում քիչ առաջ...

ԿարդալDetails

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական