Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ ցանկություն. Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին

Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ ցանկություն, ու կարծում եմ, որ ճիշտ չէ. Բագրատ Սրբազանն անդրադարձել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե իր կարծիքով՝ վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը։
Ի՞նչ կանի Սրբազանը, եթե շարժման մասնակիցները պահանջեն իր թեկնածությունը։
Սրբազանը պատասխանել է.
«Ընթացքը կորոշի, անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող ընթացքը գնա, Աստվածային նախախնամությունն է մեզ ուղղորդողը»։
