Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ես թշնամու հերն անիծեմ, թող համարձակվեն գյուղում սադրանքի գնան, կտեսնեն». Շուռնուխի գյուղապետ

08/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ Սյունիքի մարզի բոլոր շահեկան դիրքերն աստիճանաբար հանձնվեցին թշնամուն, սյունեցիները հայտնվեցին անմիջապես թշնամու թիրախում։

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ՀՀ սահմանների վերաբերյալ որևէ կետ չկա, այդուհանդերձ, Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ թշնամին հայտնվեց Սյունիքում և զբաղեցրեց բոլոր հարմար դիրքերը։ Այս ամենի հետևանքով այսօր սյունեցին հանգիստ չի կարողանում տեղաշարժվել, որևէ գյուղից մարզկենտրոն գնալիս՝ թշնամին սադրում է, սպառնում։ Վերջին դեպքը տեղի էր ունեցել Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհին, երբ ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայկական մեքենայի ուղղությամբ։ Վարորդը կանգ չէր առել և արագ հեռացել էր ճանապարհից։

168.am-ի հետ զրույցում Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց, որ այդ միջադեպից հետո համայնքի տարածքում նման բան տեղի չի ունեցել։

«Դավիթ Բեկ վարչական տարածքում նման միջադեպ չի եղել։ Այս պահին մենք մեր դաշտերն ենք ցանում՝ սահմանի վրա, ամեն դեպքում անվտանգությունը պետք է ապահովեն։ Չնայած ապահովող կա, խաղաղապահները կանգնած են, բայց ամեն դեպքում վտանգավոր է, այնպես չէ, որ անվտանգ է, վտանգավոր է»,- եզրափակեց Բենիամին Պողոսյանը։

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ կոնկրետ Շուռնուխի տարածքում նման միջադեպ չի կրկնվել։

«Վերջին միջադեպի վերաբերյալ Կապանի համայնքապետն արդեն տեղեկատվություն տվել է, նման բան եղել է։ Ես թշնամու հերն անիծեմ, թող համարձակվեն գյուղում սադրանքի գնան, կտեսնեն։ Սրանք ո՞վ են, սրանք նապաստակներ են, երկու երեխա գոռալով վազի՝ դրանք կվախենան ու կփախնեն, սա հավատացնում եմ։ Սրանք գառան պես կանգնած են, սրանք ադրբեջանցի սահմանապահներ են, իրենց տեղում սսկված են։ Միակ խնդիրն այն է, որ սրանք այստեղ են ու մեր երեխաների կողքին, մեր երեխաները սրանց տեսնում են»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խմբի այցերին մարզի սահմանամերձ գյուղեր, Հակոբ Արշակյանն ասաց, որ իրենց համայնք որևէ մեկը մարզպետարանից չի այցելել, միայն գնացել են երկու հոգի՝ ինչ-որ փոխնախարար և Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

«Մեզ մոտ եկել էր ինչ-որ փոխնախարար ու մի կալավանցի Ռոբերտ։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց Ռոբերտին այս կողմից խռիկ ես տալիս, էն մյուս կողմից մտնում է։ Դե, ինքը գյուղացի տղա է, եկել է այստեղ մարդկանց խնդիրներին ծանոթանալու, ինչ-որ խորհուրդներ տալու, ցանկացած տուն մտնում է՝ ամեն մեկին ինչ-որ բանով օգտակար լինելու համար»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությանը, որ մարզում ճամփեզրերից ադրբեջանցի զինվորականները պետք է հեռանան և ադրբեջաներեն գրությամբ ցուցանակները հանեն, Հակոբ Արշակյանն ասաց, որ ՄԻՊ-ը ճիշտ բան է ասում։

«Այդ մարդը եկել է, այստեղ սահմանին կանգնել է, ամեն ինչ իր աչքով է տեսել, ով իր աչքով այստեղ բան չի տեսել, ասում է՝ Սյունիքն անվտանգ է։ Էն մի դերասան Գնել կա, առանց այստեղ տեսնելու, ասում է՝ Սյունիքն անվտանգ է։ Այդ դերասաններին մի լսեք, լսեք Թաթոյանին, որ անձամբ եկել՝ տուն-տուն մտել ու ամեն ինչ հասկացել է»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետություն-տնտեսվարող հարաբերությունների փիլիսոփայությունը վերանայենք․ Կարեն Ճշմարիտյան

Հաջորդ գրառումը

ՌԴ-ում բնակվող արցախահայ փաստաբանը պատռել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» տված շնորհակալագիրը(տեսանյութ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ում բնակվող արցախահայ փաստաբանը պատռել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» տված շնորհակալագիրը(տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական