Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսի հայտարարություն արեց այսօր հրապարակված իր հարցազրույցում։
«Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով իր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում:
Սարգսյանի բնորոշմամբ հուսախաբության մթնոլորտ կա: ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ և՛ գործող իշխանությունների, և՛ Ադրբեջանի պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է մարդկանց վրա: Սակայն ինքը վերահաստատում է իր ասածը Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։
