ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսպիսի հայտարարություն արեց այսօր հրապարակված իր հարցազրույցում։
«Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով իր դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի և շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում:
Սարգսյանի բնորոշմամբ հուսախաբության մթնոլորտ կա: ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ և՛ գործող իշխանությունների, և՛ Ադրբեջանի պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ-որ կերպ ազդել է մարդկանց վրա: Սակայն ինքը վերահաստատում է իր ասածը Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։