Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․
«AstraZeneka կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից տարբեր երկրներում մարդիկ են մահանում։ Երկիր կա տասնյակից ավել մարդ։
Ամբողջ աշխարհում հրաժարվում են AstraZeneka պատվաստանյութից։
Պետություններ, որոնք գնել են արդեն AstraZeneka ֊ ն, չեղարկում են պայմանագրերը։
AstraZeneka – ն համարվում է ամենա անհաջող և վտանգավոր պատվաստանյութն աշխարհում։ Այս ամենի մասին պատմում են Euronews – ով, CNN – ով և այլ ԶԼՄ ֊ ներով, դա ես չեմ բզբզում, դա փաստ է։
Համոզված եմ գուշակեցիք թե ինչ պատվաստանյութ է բերել Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Իհարկե AstraZeneka և դա այն դեպքում, երբ ամենալավ Moderna ամերիկյան պատվաստանյութն արտադրում է հայ Նուբար Աֆեյանի ընկերությունը։
Ես գիտեմ, որ ձեն չեք հանելու ու խելոք-խելոք գնաք ու սրսկվեք։ Ինչպես ձեն չեք հանում մնացածի վերաբերյալ։ Պարզապես որոշեցի զգուշացնել, խիղճս հանգիստ լինի։ Առողջ եղեք։
Հ.Գ. Եթե հանկարծ որոշեք ձեն հանել, կարող ա ձեզ լսեն ու գոնե ռուսական Sputnik V բերեն մեծ քանակությամբ։ Դրանից գոնե ոչ մեկ չի մահացել»։