Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես այլևս նման հանարահավաքի իմաստը չեմ տեսնում. Սաթիկ Սեյրանյան

08/11/2022
- Նորություններ, Տեղական

Նոր պատերազմ չի լինի.  Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, 168.am-ի խմբագիր  Սաթիկ Սեյրանյանին վստահեցրել է տաքսու սիրիահայ վարորդը: Ինչու՞ ՝ հարցրել է լրագրողը։ «Առանց կռվի էլ Նիկոը տալիս է՝  ինչ ուզում են»,- նշել է վարորդը:

«Հայկական օրակարգ. շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ Սեյրանյանն ասաց, որ  իշխանությունը, իր հովանու տակ  գտնվող մեդիառեսուրսով նաև ֆեյքերի ֆաբրիկան օգտագործելով,  լծվել է ապատեղեկատվություն տարածելու գործին: Լրատվամիջոցներն էլ շատ հաճախ զբաղված են իշխանությունների ստերը, կեղծիքները, մանիպուլյացիաները հերքելով՝  չանդրադառնալով ավելի լուրջ խնդիրների:

«Այս իշխանությունները,  մեդիառեսուրս ասելով,  հասկանում են  ինտերնետ տարածքում ցանկացած բան՝ ֆեյք լրատվություն գեներացնող ֆեյսբուքյան էջերից,  մինչև յութուբյան ալիքներ ու ֆեյք կայքեր։ Հսկայական ռեսուրսներ են ներդրվում, ինչը նշանակում է, որ իշխանությունները հասկանում են՝ խնդիր ունեն»,- նշեց նա:

Մարդիկ իշխանությունից այլևս ակնկալիք չունեն: Ակնկալիքներն ընդդիմությունից են: Մարդկանց նյարդերը պրկված են, ընդդիմությունը պետք է սա հաշվի առնի:

«Մարդկանց ավելորդ ծանրաբեռնել չի կարելի, քանի դեռ ընդդիմությունը պատրաստ չէ հետագա քայլերին ու մարդկանց մինչև վերջ տանելուն։ Ես այլևս նման հանրահավաքի իմաստը չեմ տեսնում»,-փաստեց Սեյրանյանը:

Ըստ նրա՝ պետք է միավորվեն կարող, մտածող բոլոր ուժերը.  տեր կանգնել ավերակ դարձած երկրին, ոչ թե նայել, թե ինչ է անում իշխանությունը:

«Միավորվելու կարիք կա, ի հակադրություն այս անպատասխանատու իշխանությունների՝  ամեն օր թուղթ ու գրիչները վերցրած՝ տնայինները պետք է  անեն։ Այս իրավիճակից ելքը պետք է լինի հարգանքի արժանի, վստահելի իշխանություն, ազգային անվտանգություն ունենալը։ Պետք է ամեն բան անենք, որ ռեսուրսները ցաք ու ցրիվ չարվեն»,-ասաց նա:

Առաջիկայում ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ ռեպրեսիաները կուժեղանան. վստահեցնում է Սաթիկ Սեյրանյանը:

Միշտ է այդպես լինում,  երբ իշխանության գործերը ծայրահեղ վատանում են, ձգում են գոտիներն ու գործի անցնում: 

Ավելին՝ տեսանյութում:

Նախորդ գրառումը

Ահագնացող կրճատումներ. ՏՏ աշխատաշուկան պերմանենտ ցնցումների փուլ է մտել

Հաջորդ գրառումը

Այն, ինչ հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Այն, ինչ հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական