Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵՊՀ-ում կարող է «ԵՊՀ Մոլ» բացվել. Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը գրում է.

ԵՊՀ-ում կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը: 

Առերևույթ անհայտ մնաց առաջարկության հեղինակը, սակայն առաջարկությունն ընդունվեց: Ըստ այդմ, որոշվեց ԵՊՀ տարածքների մի մասը վարձակալության տրամադրել: Բացի դրանից` ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշեց, որ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում պետք է հուշանվերների խանութ բացվի:

Դե, ինչ: Շնորհավորում եմ: Մաղթում եմ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստում  ԵՊՀ տարածքում  «ԵՊՀ Մոլ» կառուցելու վերաբերյալ որոշում կայացվի:

Կարեն Հեքիմյան