Կիրակի, 2 Օգոստոս, 2026

ԵՄ-ն որոշել է 50%-ով ավելացնել իր պատվիրակների թիվը Հայաստանում

ԵՄ երկրների արտգործնախարարները որոշել են 50%-ով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը. ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել  է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոսեպ Բորելը։

«Այսօր ԵՄ խորհուրդը որոշեց ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով մեր ներկայությունը՝ 138-ից հասցնելով 209-ի, սա առաքելության ծավալների կարևոր աճ է և միջոց՝ բարձրացնելու Հայաստանի միջազգային սահմանի կայունությունը»,- ասել է Բորելը։

Հիշեցնենք, որ ԵՄ  երկարաժամկետ առաքելությունը  Հայաստանում  է 2023 թվականի փետրվարի 20-ից. Սկզբում կազմված էր  100 հոգուց։