Եվրամիությունը լուրջ խոչընդոտների է բախվել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ պատրաստելիս. տեղեկություն է տարածել Politico-ն։
Հաղորդվում է, որ Հունգարիայի բողոքի պատճառով ԵՄ-ն դադարեցնում է Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի նախապատրաստումը:
Ավելի վաղ ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ Հունգարիան արգելափակել էր Ուկրաինայի վերաբերյալ տեքստի նախագիծը, որը պարունակում էր ռազմական օգնության նոր փաթեթ և անվտանգության երաշխիքներ, որոնք ԵՄ-ն կարող է տրամադրել Կիևին։
ԵՄ երկրների ղեկավարները ծրագրում են մարտի 6-ին կայանալիք արտակարգ գագաթնաժողովում համաձայնեցնել Ուկրաինային նոր ռազմական օգնության մանրամասներն ու չափը։ Քաջա Կալլասը լավատեսություն է հայտնել, որ ԵՄ առաջնորդները կհաստատեն նոր օգնությունը։