Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԵՄ դեսպանները երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ում Մշտական ներկայացուցիչների կոմիտեն համաձայնեցրել է հակառուսական պատժամիջոցները ևս վեց ամսով երկարաձգելու որոշումը: 

Այդ մասին Twitter-ում հաղորդել է Եվրամիության խորհրդում Իսպանիայի նախագահությունը։

«ԵՄ դեսպանները համաձայնել են երկարաձգել սահմանափակող միջոցները, որոնք վերաբերում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», – ասված է հրապարակման մեջ: